«Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս»: —Մատթեոս 23.24
Դժվար է հավատալ, թե այսօր որքան հարանվանություններ և անկախ եկեղեցիներ կան, մինչդեռ կա միայն մեկ Աստվածաշունչ, մեկ ուղերձ:
Բայց տարիների ընթացքում հպարտության և նեղմտության պատճառով մարդիկ անհրաժեշտություն են զգացել ստեղծելու բյուրավոր եկեղեցիներ ու եկեղեցական խմբեր, անգամ Աստվածաշնչի զանազան տարբերակներ, որպեսզի պաշտպանեն Աստվածաշնչի այն մեկնաբանությունները, որոնց իրենք հավատում են:
Ես հասկացել եմ, որ մեզանից ոչ ոք հարյուր տոկոսով ճիշտ չէ: Մեզանից շատերը պայքարում են չնչին բաների համար: Մատթեոսի 23.24-ում Հիսուսն ասաց փարիսեցիներին, որ նրանք կենտրոնանում էին չնչին բաների վրա, բայց անտեսում կարևորները: Նրանք այնքան բծախնդիր էին փոքր բաներում, որ դա խանգարում էր նրանց գործ ունենալու իսկապես կարևոր բաների հետ:
Եթե մենք թույլ տանք, որ նախապաշարմունքը, ատելությունն ու բաժանումը տեղ գտնեն մեր կյանքում, ապա անզոր կլինենք դրանք կանգնեցնելու համար: Միայն Քրիստոսի սիրո մեջ համաձայնությունն ու միաբանությունը կբերեն զորություն հաղթելու նախապաշարմունքին: Եվ Աստծո սերը միշտ ավելի մեծ է, քան քննադատական, պառակտիչ վերաբերմունքը այլ մարդկանց հանդեպ:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, բացահայտի՛ր ցանկացած մեղք իմ սրտում, որը բաժանում, նախապաշարմունք կամ որևէ տեսակի ատելություն է սերմանում իմ կյանքում: Ես ուզում եմ ապրել Քո սիրով և ունենալ միաբանություն Քրիստոսում իմ եղբայրների ու քույրերի հետ: