«Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը: Նա, որ Ինձանում մնում է, և Ես՝ նրանում, շատ պտուղ է բերում…»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.5
Մեր քրիստոնեական կյանքում շատ հաճախ սովորում ենք բազմաթիվ սկզբունքներ, բանաձևեր և մեթոդներ, բայց չունենք իրական զորություն: Դա կարող է վերաբերել հավատքի, աղոթքի, փառաբանության, խորհրդածության, Աստվածաշնչի ուսումնասիրության, դավանության, հոգևոր պատերազմի և այլ սկզբունքների մասին ուսմունքներին, որոնք լսում ենք և որոնց մեջ ներգրավված ենք: Այդ ամենն էլ հրաշալի է, և մենք պետք է իմանանք դրանց մասին, բայց միայն դրանք չեն կարող լուծել մեր խնդիրները:
Կարևոր է հիշել, որ այս սկզբունքները, որքան էլ հրաշալի լինեն, միայն միջոցներ են Տիրոջից ստանալու համար: Դրանք անօգուտ են, եթե մենք միացած չենք աստվածային զորության աղբյուրին:
Մենք միանում ենք այդ զորությանը Աստծո հետ անձնական փոխհարաբերության միջոցով, ինչը ժամանակ է պահանջում: Մենք երբեք չենք ունենա իրական հարատև հաղթանակ մեր քրիստոնեական կյանքում՝ առանց Տիրոջ հետ անձնական, ծածուկ հաղորդակցման: Նա ունի անհատական ծրագիր ձեզ համար: Եթե խնդրեք, Նա կմտնի ձեր սրտի մեջ և կհաղորդակցվի ձեզ հետ: Նա կսովորեցնի ձեզ և կուղղորդի այն ճանապարհով, որով պիտի գնաք:
Սովորե՛ք արագորեն արձագանքել Սուրբ Հոգու մղումներին՝ անձնական հաղորդակցություն ունենալու Աստծո հետ: Առանձին ժամանակ անցկացրեք Նրա հետ և առատապես կվարձատրվեք: