
«Ես Քրիստոսի հետ խաչված եմ: Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում. և ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստծո Որդու հավատքովն եմ կենդանի, որ ինձ սիրեց և Իր անձը ինձ համար մատնեց»: —Գաղատացիների 2.20
Պողոսն ասում էր, որ ինքը խաչվել է Քրիստոսի հետ: Այլ խոսքով՝ նա պետք է դադարեր մտածել իր մասին, որպեսզի ապրեր Աստծո համար: Ու մեզ էլ խրախուսվում է այդպես անել:
Այս պահին դու միգուցե մտածում ես. «Իսկ ե՞ս: Ո՞վ է հոգ տանելու իմ մասին»: Սովորաբար հենց սա է խանգարում, որպեսզի մենք ապրենք այնպես, ինչպես Աստված է ցանկանում:
Հեշտ է պարզապես մտածել այն մասին, թե ինչ ենք մենք ցանկանում, մտածում և զգում, սակայն ինքդ քեզ համար ապրելն իրականում վհատեցնող, դատարկ ապրելակերպ է: Աստծո վրա կենտրոնանալը և ուրիշներին ինչ-որ բանով օգնելը ապշեցուցիչ ազատություն է բերում այն վախից, որը ստիպում է մեզ մտածել մեր կարիքների կամ ցանկությունների մասին:
Ուրախություն ունենալու գաղտնիքը կյանքդ տալն է, այլ ոչ թե այն պահելը: Երբ սկսում ես կենտրոնանալ ոչ թե քո, այլ Աստծո վրա, Նա կարող է քեզ ցույց տալ, թե ինչպես ապրես իրապես իմաստալից կյանքով:
Ես քաջալերում եմ օրդ սկսել՝ ինքդ քեզ Աստծուն նվիրելով: Երբ այդպես անես, Նա հավատարմորեն կօգնի քեզ ապրելու աստվածապաշտ կյանքով:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես Քեզ եմ տրամադրում իմ աչքերը, ականջները, բերանը, ձեռքերը, ոտքերը, սիրտը, ֆինանսները, պարգևները, տաղանդները, ընդունակությունները, ժամանակը, եռանդը՝ ամբողջությամբ ինձ: Ես չեմ ուզում ապրել ինքս ինձ համար. ես ուզում եմ ապրել Քեզ համար: