Մոտեցի՛ր Նրան

«…Նախանձով փափագում է Հոգին, որ բնակված է մեզանում»: —Հակոբոս 4.5

Ցանկանո՞ւմ ես ավելի մոտ լինել Աստծուն: Նա ցանկանում է ավելի մոտ լինել մեզ: Վերոնշյալ խոսքն ասում է, որ Նրա Հոգին բնակվում է մեր մեջ և նախանձով փափագում է ընդունվել մեր կողմից: Այսպիսով՝ որքա՞ն մոտ կարող ես լինել Նրան:

Մենք միշտ կարող ենք մեր փոխհաբերություններում ավելի մոտենալ Աստծուն: Իրականում, մենք ենք որոշում, թե որքան մոտ կլինի մեր փոխհարաբերությունը Նրա հետ: Թեև Նա ապրում է մեր մեջ, Սուրբ Հոգին չի պարտադրի, որ մենք Իր հետ փոխհարաբերություն ունենանք: Նա ցանկանում է, որ մենք ողջունենք Իրեն մեր կյանքի մեջ:

Աստված ստեղծել է մեզ հաղորդակցման համար, և Նա մեզ հետ փոխհարաբերություն ունենալու մեծ ցանկություն ունի: Նա փափագում է խոսել մեզ հետ, լսել մեզ, սովորեցնել մեզ և առաջնորդել մեզ՝ պարզապես լինել մեր կյանքի մասնիկը: Առավել ևս մենք պիտի փափագենք դա: Մենք նորոգվում ենք, երբ հաղորդակցվում ենք Աստծո հետ: Հոր հետ ժամանակ անցկացնելու օգուտներն անսահման են:

Ի՛մ բարեկամ, ես քաջալերում եմ քեզ անդադար ժամանակ տրամադրել Հոր հետ շփվելուն: Նա սպասում է: Նա ասում է. «Ե՛կ ինձ մոտ…»: Ուստի գնա՛…և տե՛ս, թե ինչ կա պահված քեզ համար:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ինձ զարմացնում է, թե որքան ես Դու ցանկանում հաղորդակցվել ինձ հետ: Ես նույնպես ցանկանում եմ ավելի մոտ լինել Քեզ: Շնորհակալություն ինձ սիրելու և ինձ մոտենալու համար, երբ ես էլ Քեզ եմ մոտենում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon