Մտածի՛ր, թե ինչ ես մտածում

Մտածի՛ր, թե ինչ ես մտածում

«Եվ ասաց նրանց. «Զգույշ եղեք՝ ինչ եք լսում: Ինչ (մտքի և ուսումնասիրության) չափով չափեք (այն ճշմարտությունը, որ լսում եք), նրանով էլ (գիտություն և առաքինություն) ձեզ կչափվի. և կավելանա ձեզ լսողներիդ»»: —Մարկոս 4.24, AMP

Եթե դու հավատացյալ ես, հավանաբար ամեն օր խորհրդածում ես այնպիսի մտքերի շուրջ, որոնք աստվածաշնչյան հիմք ունեն, բայց մտածի՛ր այս մասին. արդյո՞ք դրանք խառնում ես գլխումդ ծագած բացասական կամ պատահական մտքերի հետ:

Իմ կյանքի մեծ մասը ես մտածել եմ այն, ինչ մտքիս եկել է: Դրանք եղել են հիմնականում կա՛մ սատանայի ստերը, կա՛մ պարզապես հիմարություն:

Կարդա՛ Մարկոս 4.24-ը: Այն ասում է, որ որքան շատ ժամանակ անցկացնենք Խոսքի շուրջ խորհելու վրա, այնքան շատ զորություն և կարողություն կունենանք նրա մեջ քայլելու համար: Այն նաև ասում է, որ որքան շատ կարդանք ու լսենք Խոսքը, այնքան ավելի հայտնություն կստանանք այն հասկանալու համար:

Մենք մարմնով ծույլ ենք ու ցանկանում ենք Աստծուց բաներ ստանալ առանց մեր կողմից որևէ ջանք թափելու, սակայն այդպես չի լինում: Դու Խոսքից կստանաս միայն այն, ինչ պատրաստ ես դնելու նրա մեջ:

Ես քաջալերում եմ քեզ որոշում կայացնել ամեն օր խորհել Աստծո Խոսքի շուրջ, որովհետև որքան շատ խորասուզվես նրա մեջ, այնքան առաքինություն ու գիտություն կստանաս Աստծուց:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես որոշում եմ կայացնում ամեն օր ավելի շատ ժամանակ անցկացնել Քո Խոսքի մեջ: Ես գիտեմ, որ երբ այդպես անեմ, ավելի շատ կլցվեմ Խոսքով և ավելի շատ առաքինություն ու գիտություն կստանամ Քեզանից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon