Նախանձի վտանգը

«Որովհետև ուր որ նախանձ և կռիվ (մրցակցություն և եսասիրական հավակնություն), այնտեղ անկարգություն (անհանգստություն, աններդաշնակություն, ապստամբություն) և ամեն տեսակ չար բաներ կան»: —Հակոբոս 3.16, AMP

Նախանձից առաջացած բարկությունը Աստվածաշնչում նշված առաջին բացասական զգացմունքն է: Ծննդոց 4-րդ գլուխն ասում է, որ Կայենը սպանեց իր եղբայր Հաբելին, որովհետև նա բարկության աստիճան նախանձում էր նրան: Թեև դա նախանձի առավել ծայրահեղ հետևանքներից մեկն է, այն մեզ հիշեցնում է, թե որքան վտանգավոր կարող է նախանձը լինել:

Այսօրվա հասարակության մեջ շատ մարդիկ համարում են, որ իրենց արժեքը կամ կարևորությունը հիմնված է իրենց աշխատանքի, սոցիալական կարգավիճակի կամ եկեղեցում ունեցած դիրքի վրա: Այս մտածելակերպի պատճառով նրանք վախենում են, որ ինչ-որ մեկը նրանցից առաջ կանցնի: Նախանձը ստիպում է նրանց ջանալ կարևոր երևալ մարդկանց աչքին:

Եթե դու պայքարում ես այս վերաբերմունքի դեմ, հասկացի՛ր, որ Աստված նպատակ ունի: Նա ունի լավ ծրագիր քո կյանքի համար ու գիտի, թե ինչպես դու պետք է պատրաստվես այդ ծրագրին:

Մի՛ անարգիր փոքրիկ սկիզբը: Մեր ուրախությունն ու բավարարվածությունը գալիս են մեր կյանքի համար Աստծո հատուկ կոչմանը հնազանդվելուց, այլ ոչ թե նախանձից, որը դրդում է հասնելու այնպիսի բաների, որոնք, մեր կարծիքով, տպավորություն կթողնեն մարդկանց վրա: Թույլ մի՛ տուր, որ նախանձն աճի քո մեջ: Վստահի՛ր Աստծուն, որ Նա դնի քեզ այնտեղ, որտեղ դու պիտի լինես:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, նախանձը վտանգավոր է, ու ես չեմ ուզում դրա մեջ մաս կազմել: Իմ կարգավիճակը կախված չէ աշխարհիկ դիրքերից ու ճանաչումից: Ինձ միայն Դու ես հարկավոր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon