«Եվ Եհովան ասաց Աբրամին Ղովտը նրանից բաժանվելուց հետո. «Աչքերդ բարձրացրո՛ւ և մտի՛կ տուր քո եղած տեղից… »: — Ծննդոց 13.14
Թվում է, թե կյանքը միշտ ունի ճանապարհներ մեզ բերելու այնտեղ, որտեղ մենք թարմ մեկնարկի կարիք ունենք:
Աստվածաշնչում գրված է, որ Աբրահամը հայտնվեց հենց այդպիսի իրավիճակում, երբ նրա զարմիկ Ղովտը ընտրեց լավագույն հողատարածքը՝ Աբրահամին թողնելով պակաս ցանկալի հողերը: Բայց Աստված չթողեց Աբրահամին: Փոխարենը Նա հայտնվեց և Աբրահամին նոր, համարձակ տեսիլք տվեց:
Ինձ դուր է գալիս, թե ինչ Տերն ասաց Աբրահամին Ղովտից բաժանվելուց հետո: Նա ասաց. «Աչքերդ բարձրացրո՛ւ և մտի՛կ տուր քո եղած տեղից… »:
Ինձ հուզում է հենց այդ՝ «մտիկ տուր քո եղած տեղից» արտահայտությունը: Դա թարմ մեկնարկի կետն է…նոր սկիզբ: Աստված Ինքը ժամանակ առ ժամանակ կբերի մեզ այդ կետին:
Միգուցե դու հենց հիմա այդտեղ ես: Միգուցե դու ցանկանում ես վերացնել վատ սովորությունը կամ վերակենդանացնել կորսված երազանքը: Միգուցե ցանկանում ես կարգավորել քո ֆինանսական հարցերը, սկսել քո սեփական բիզնեսը, գիրք գրել, ինչ էլ լինի, Աստված կարող է ասել քեզ, որ դա սկսես հենց հիմա: Սա կարող է լինել քո նոր սկիզբը:
Երբ Աստված Աբրահամին ասաց նայել այդ տեղից, հաջորդ բանը, որ Նա ասաց, սա էր. «Վե՛ր կաց, այդ երկրում մա՛ն եկ նրա երկայնության և լայնության համեմատ, որովհետև քեզ եմ տալու այն» (Ծննդոց 13.17):
Աստված կարող է հենց հիմա քեզ ասել՝ վե՛ր կաց և քայլեր ձեռնարկի՛ր քո երազանքի կամ տեսիլքի…քո հանձնարարության…քո կյանքի բարելավման ուղղությամբ, որովհետև Նա այդ ամենը քեզ է տալիս: Քո գործն է քայլ անել:
Արա՛ այն, ինչ կարիք ունես անելու: Միգուցե դա հեշտ չէ: Միգուցե դա որոշ ժամանակ պահանջի: Սակայն վստահի՛ր Աստծուն և գնա՛ մինչև վերջ:
Նայի՛ր այնտեղից, որտեղ հենց հիմա կաս, և գնա՛:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, օգնի՛ր ինձ նայելու այնտեղից, որտեղ ես հիմա կամ: Ես շնորհակալ եմ ինձ հատկացված Քո նոր սկզբի համար: Ես համարձակությամբ ոտք կդնեմ դրա մեջ և կիրականացնեմ այն կոչումը, որ Դու ունես ինձ համար: