Ինչպես ներումը և համբերությունը կարող են օգնել քո ամուսնությանը

Ինչպես ներումը և համբերությունը կարող են օգնել քո ամուսնությանը

«Սակայն նրա համար ողորմություն գտա, որ Հիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցույց տա բոլոր երկայնամտությունը…»: —Ա Տիմոթեոս 1.16

Ամուսնություններն այնքան լավ չեն լինում, որքան կարող էին լինել, երբ ամուսիններից մեկը պահում է մյուսի պատճառած ցավն ու վիրավորանքը: Ես գիտեմ, որ դժվար է ամբողջությամբ բացվել, երբ վիրավորված ես, սակայն ոչ ոք չի կարող խոստանալ, որ ինչ-որ մեկին սիրելը երբևէ քեզ ցավ չի պատճառի: Իրականում, դու չես կարող իսկապես սիրել՝ առանց պատրաստ լինելու վիրավորանք ընդունելու: Դա հնարավոր չէ:

Իսկական սերը ողորմում է և ներում: Սերը շարունակ մյուս անձնավորությանը մեկ այլ հնարավորություն է տալիս: Սերը պատրաստ է կրկին ու կրկին վստահելու մարդկանց՝ ակնկալելով, որ հաջորդ անգամ նրանք ճիշտը կանեն, ու հավատալով նրանց լավագույնին:

Ես հասկանում եմ, որ քո ամուսնության մեջ կարող են լինել խոր վիրավորանքներ՝ չհաշված ամենօրյա փոքր բաները: Միևնույն է, դու պիտի որոշես բաց թողնել այդ նյարդայնացնող բաները: Ապա՝ աղոթես ու ապավինես Աստծուն այն շնորհքի և զորության համար, որոնք անհրաժեշտ են իսկապես ներելու համար:

Եթե քո ամուսնության մեջ կա չներում, խնդրի՛ր Տիրոջը, որ հայտնի, թե ինչն է քեզ դառնություն կամ զայրույթ պատճառել: Միգուցե զարմանաս, թե ինչ Նա քեզ կհայտնի, սակայն երբ տեսնես ճշմարտությունը, որոշի՛ր բաց թողնել վիրավորանքը: Որոշի՛ր ներել քո ամուսնուն կամ կնոջը և քայլի՛ր համբերությամբ՝ նրան ցուցաբերելով Աստծո զարմանահրաշ, անվերապահ սերը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ իմ ամուսնությունը լինի լավագույնը, որ կարող է լինել: Օգնի՛ր ինձ բաց թողնելու չներման ցանկացած բնագավառ և համբերատար սիրելու իմ ամուսնուն այնպես, ինչպես Դու ես ուզում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon