Ներում. ճանապարհ դեպի իրական խաղաղություն և ուրախություն

Ներում. ճանապարհ դեպի իրական խաղաղություն և ուրախություն

«Բայց սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարի՛ արեք և փո՛խ տվեք՝ ոչինչ ակնկալելով. և ձեր վարձքը շատ կլինի, և Բարձրյալի որդիք կլինեք, որովհետև նա քաղցր է երախտամոռների և չարերի վրա»: —Ղուկաս 6.35

Մի քանի տարի առաջ մեկն ինձ պատմեց մի անձնավորության մասին, ով աշխատում էր մեր ծառայության հետ: Իմ ընկերը պատահաբար նույն ռեստորանում էր եղել և կողքի տաղավարում նստած լսել էր, թե ինչպես էր այդ մարդը մեկ ուրիշի հետ խոսում իմ մասին: Նրանք այդքան էլ լավ բաներ չէին խոսել իմ մասին:

Սկզբում ես զայրացա ու ցանկացա նրան ասել, որ այլևս գործ չի ունենա մեր ծառայության հետ: Սակայն այդ գիշեր Սուրբ Հոգին ինձ ասաց. «Դու նման բան չես անի»: Նա ասաց. «Դու կանես այն, ինչ սովորեցնում ես: Դու կգնաս, նրան նվեր կգնես ու կասես, թե որքան շատ ես գնահատում այն ծառայությունները, որ նա տրամադրել է ձեզ այս տարիների ընթացքում»:

Դա հեշտ չէր, սակայն Աստված տվեց ինձ շնորհք հնազանդվելու Իր ասածին և լինելու օրհնություն այդ մարդու համար:

Այդ իրավիճակի հետ կապված ամենահիշարժան բանն այն է, որ ես լցվեցի ուրախությամբ, երբ սկսեցի քայլեր ձեռնարկել՝ նրա համար ինչ-որ լավ բան անելու:

Երբ մենք կարողանում ենք սրտացավությամբ նայել այն մարդկանց, ովքեր մեզ ցավ են պատճառել, մեր ներսում կարծես խնջույք է տեղի ունենում այն ուրախության պատճառով, որ Աստված լցնում է մեր սիրտը:

Այսպիսով՝ ո՞ւմ կարող ես այսօր ներել ու որևէ լավ բան անել նրա համար: Վարժվի՛ր ներելուն և հետևի՛ր իսկական խաղաղության և ուրախության տանող ուղուն:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես Քո շնորհքի կարիքն ունեմ ՝Քո Խոսքին հնազանդվելու և բարիք անելու նրանց, ովքեր ցավ են պատճառել ինձ: Ես գիտեմ, որ երբ ներեմ և օրհնեմ նրանց, Դու ինձ վարձահատույց կլինես հոգու խաղաղությամբ և ուրախությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon