Նկատի՛ր փոքրիկ բաները

«Սրա համար իրար մխիթարեցե՛ք (խրատե՛ք, հորդորե՛ք) և իրար շինություն տվե՛ք (զորացրե՛ք), ինչպես անում էլ եք»: —Ա Թեսաղոնիկեցիների 5.11, AMP

Մի օր, երբ մտնում էի մի գրասենյակի շենք, դռան մոտ կանգնած էր մեկը, ով իմ փոխարեն բացեց դուռը: Ես նրան շնորհակալություն հայտնեցի ու ժպտացի:

«Դուք հինգերորդ մարդն եք, որի համար ես այսօր դուռ եմ բացել, — ասաց նա, -և առաջինն եք, որ ժպտացիք, իսկ երկրորդը, որ շնորհակալություն հայտնեցիք»:

Ես, ժպիտը դեմքիս, երկրորդ անգամ շնորհակալություն հայտնեցի նրան: Հետո մտածեցի, թե որքան հաճախ ենք մենք սովորական ընդունում այն փոքրիկ բաները, որոնք ուրիշներն անում են մեզ համար, օրինակ՝ անծանոթի համար դուռ բացելը:

Մենք հաճախ գովում ենք մարդկանց, երբ նրանք մեծ բաներ են անում մեզ համար, սակայն որքան հաճա՞խ ենք գնահատում փոքրիկ բաները:

Երբ որևէ մեկը քեզ համար ինչ-որ հաճելի բան է անում, ու դու շնորհակալություն ես հայտնում նրան, դա բարձրացնում և քաջալերում է նրան: Դա շատ բան է նշանակում նրա համար, ինչպես այն մարդու համար, ով գրասենյակի շենքի դուռն էր բացում:

Քո ավտոբուսն այսօր ժամանակի՞ն է եկել: Եթե այո, ապա շնորհակալություն հայտնե՞լ ես վարորդին: Վերջին անգամ, երբ ռեստորանում ճաշել ես, մատուցողին շնորհակալություն հայտնե՞լ ես այն բանի համար, որ առանց խնդրելու երկրորդ անգամ է քո բաժակը սուրճ լցրել: Ահա, թե ինչի վրա եմ ուզում շեշտադրում անել. զարգացրո՛ւ երախտագիտության վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ում հետ առնչվում ես քո կյանքում:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ինձ տեղյակ պահի՛ր, որպեսզի ես նկատեմ այն փոքրիկ, օգտակար բաները, որ մարդիկ անում են ինձ համար: Ես չեմ ուզում անշնորհակալ լինել: Փոխարենը՝ ես ուզում եմ շնորհակալ լինել նրանցից ու շինություն բերել նրանց:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon