Նվիրաբերված կյանք

Նվիրաբերված կյանք

«Ո՛վ Տեր, Քեզ եմ հանձնում իմ կյանքը» (ՍԱՂՄՈՍ 25.1):

Ես սիրում եմ առավոտյան ձեռքերս բարձրացնել և նվիրաբերման աղոթք անել, ինչպես գրված է այսօրվա խոսքում: Ես ասում եմ. «Ո՛վ Տեր, Քեզ եմ հանձնում իմ կյանքը»: Սա իրականում սահմանում է, թե ինչ է նվիրաբերումը: Այն լիովին, հոժարակամ անձնատուր լինելն է Տիրոջը: Նվիրաբերման աղոթքում մենք ասում ենք. «Ահա՛ ես, Աստվա՛ծ: Իմ անձը Քեզ եմ հանձնում: Քեզ եմ հանձնում ոչ թե իմ ֆինանսները, այլ՝ ինձ, ոչ թե մեկ ժամ կիրակի առավոտվանից, այլ՝ ինձ, ոչ թե մի հատված իմ օրվանից, այլ՝ ինձ: Քեզ եմ հանձնում իմ ամբողջ կյանքը: Ես այն դնում եմ Քո առջև. արա՝ ինչ ուզում ես: Խոսի՛ր ինձ հետ և իմ միջոցով այսօր: Դիպչի՛ր մարդկանց իմ միջոցով այսօր: Այսօր իմ միջոցով փոփոխությո՛ւն բեր աշխարհում: Ես սեփական ոչինչ չունեմ. ես ընդամենը տնտես եմ: Ինչ որ եմ, Քեզնով եմ, և ինչ ունեմ, Քեզնից է ու հասանելի է Քեզ այսօր»:

Երբ նվիրաբերում ենք որևէ բան, այն առանձնացնում ենք Աստծո գործածման համար: Հետևաբար, երբ նվիրաբերում ենք մեր կյանքը, մենք հրաժարվում ենք մարմնավոր ցանկություններից, աշխարհիկ արժեքներից, մարմնավոր մտածելակերպից, անկազմակերպ ապրելակերպից, վատ սովորություններից և այն ամենից, ինչը չի համապատասխանում Աստծո Խոսքին: Մենք փակում ենք մեր ականջները աշխարհի աղմուկի համար և բացում Աստծո ձայնի համար: Մենք նպատակաուղղված հեռու ենք մնում անբարեպաշտ բաներից, որպեսզի պատրաստ և հասանելի լինենք Աստծո կողմից գործածվելու համար: Նվիրաբերումը հեշտ չէ, սակայն դրա համար արժե ճնշել մարմինը և զոհողությունների գնալ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր Աստծուն ասա. «Ահա՛ ես»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon