«Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և Նրա՛ն հուսա, և Նա կկատարի»: ՍԱՂՄՈՍ 37.5
Երբ գայթակղվում ենք անհանգստանալու կամ մտահոգվելու կյանքի որևէ իրավիճակի համար, մենք կարող ենք «նվիրման աղոթք» անել: Աստված միջամտում է մեր իրավիճակներին, երբ դրանք հանձնում ենք Իրեն:
Իմ փորձառությունից հասկացա, որ որքան շատ էի փորձում ինքնուրույն հոգ տանել իրավիճակների համար, այնքան ավելի էր խճճվում կյանքս: Ես բավականին անկախ էի և դժվարանում էի խոնարհվել և ընդունել, որ օգնության կարիք ունեի: Ինչևէ, երբ ի վերջո հնազանդվեցի Աստծուն և հայտնաբերեցի ամբողջ հոգսը Նրա վրա գցելու ուրախությունը, չէի կարողանում հավատալ, որ այդքան տարիներ ապրել եմ նման ճնշման ներքո:
Աստծո՛ւն հանձնեք ձեր երեխաներին, ձեր ամուսնությունը, ձեր անձնական փոխհարաբերությունները և հատկապես այն ամենը, ինչի համար հակված եք մտահոգվելու: Միայն Աստված իսկապես գիտի, թե ինչ պետք է անել, և Նա միակն է, Ով որակավորված է դա անելու համար: Որքան անկեղծորեն նվիրվենք Աստծուն, այնքան կմոտենանք Նրան և այնքան երջանիկ կլինենք: