Նվիրված՝ Նրա գործածման համար

Նվիրված՝ Նրա գործածման համար

«Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները նվիրեք (ներկայացնելով մարմնի բոլոր անդամները և ձեր բոլոր ունակությունները) որպես կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որն է ձեր ողջամիտ (բանական, խելամիտ) ծառայությունը և հոգևոր պաշտամունքը»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.1, AMP

Որպեսզի Աստված գործածի մեզ, մեր կյանքը պետք է նվիրենք Նրան: Երբ իսկապես նվիրվում ենք Տիրոջը, հրաժարվում ենք մեր կյանքն ինքներս տնօրինելու բեռից:

Աստծուն մեր կյանքը նվիրելը պետք է լինի անկեղծ: Միանգամայն հեշտ է բոլորի հետ երգել «Ես հանձնում եմ ամենը» երգը: Գուցե նույնիսկ հուզական վերապրումներ ունենանք, բայց մեր նվիրվածությունը ստուգվում է առօրյայում, երբ հանգամանքները միշտ չէ, որ այնպիսին են, ինչպիսին կցանկանայինք: Ձեր հոգին, շունչը և մարմինը Տիրոջը նվիրելն ավելին է, քան այդ մասին երգելը. այն ամենօրյա որոշում է:

Աստծուն մոտենալու համար կարևոր է ունենալ Նրան նվիրված սիրտ: Երբ ընտրում ենք ապրել Աստծո Խոսքի հնազանդության մեջ, հաճեցնում ենք Տիրոջը: Երբ անկեղծորեն նվիրվում եք Նրան, մտնում եք փոխհարաբերության մի նոր և ավելի խորը մակարդակի մեջ, որն ավելացնում է ձեր ուժը և խանդավառություն տալիս յուրաքանչյուր օրվա համար:


Աստծուն նվիրե՛ք ձեր կյանքի բոլոր բնագավառները, և թող Սուրբ Հոգին դարձնի ձեզ այնպիսի անոթ, որը պիտանի է Վարպետի գործածության համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon