«Նրանք» ես ու դու ենք

«Արդարություն և իրավունք են Քո աթոռի հաստատությունը, ողորմություն և ճշմարտություն գնում են Քո երեսի առաջից»: —Սաղմոս 89.14

Աստված արդար է: Դա Նրա բնավորությունն է, Նրա էությունը, այն, ինչին Նա ցանկանում է, որ մենք հետամուտ լինենք:

Արդարությունը ձգտում է ուղղել սխալը: Մենք Աստծո գործակալներն ենք, որոնց միջոցով Նա կարող է ուղղել աշխարհի անարդարությունները, որոնք շրջապատում են մեզ: Ամեն անգամ, երբ որևէ սխալ բան ենք տեսնում, մեր առաջին արձագանքը պիտի լինի դրա շուրջ աղոթելը: Երկրորդ արձագանքը պիտի լինի ինքներս մեզ հարց տալը. «Ի՞նչ կարող եմ անել այդ կապակցությամբ»:

Հեշտ է ճնշված զգալ այն կարիքներից, որոնք տեսնում ենք մեր շուրջը: Մենք նայում ենք երևույթներին ու մտածում, որ դա ուրիշների խնդիրն է, ու ցանկանում ենք, որ «նրանք շտկեն դա»: Մենք ցանկանում ենք, որ «նրանք» այս և այն բանն անեն:

Երբևէ կանգ չե՞ս առել ու մտածել. «Ովքե՞ր են նրանք»: Ես կարծում եմ, որ «նրանք» մենք ենք՝ ես ու դու: Դու միգուցե չես կարողանա շտկել ամեն բան, սակայն կարող ես ինչ-որ բան անել: Մի՛ նայիր անարդարությանը՝ ոչինչ չանելով: Աստված չի ստեղծել քեզ անգործության և պասիվության համար, ու Նա ցանկանում է, որ խնդրես Իրեն քեզ ցույց տալ, թե ինչ կարող ես անել: Նա ստեղծել է քեզ խանդավառության, եռանդի ու նախանձախնդրության համար: Նա քո մեջ պարգևներ է դրել Իր փառքի համար օգտագործելու և այլ մարդկանց օգնելու համար: Այնպես որ այսօր ապրի՛ր արդարության կյանքով:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, թույլ մի՛ տուր, որ ես նստեմ ու ցանկանամ, որ «նրանք» ինչ-որ բան անեն աշխարհում տիրող անարդարության դեմ, երբ ինքս կարող եմ ինչ-որ բան անել: Լցրո՛ւ ինձ համարձակությամբ ու ցո՛ւյց տուր՝ ինչպես ուղղեմ իմ շուրջը գտնվող սխալները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon