Նրա շնորհքը բավարար է

Նրա շնորհքը բավարար է

«Որովհետև մեղքը չի տիրի ձեզ վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ՝ շնորհքի տակ»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 6.14

Աստծո շնորհքն ավելի մեծ է, քան մեր մեղքը կամ որևէ խնդիր, որ կարող ենք ունենալ: Գուցե մեղավոր եք զգում և գայթակղվում եք խույս տալու Աստծո ներկայությունից, բայց Նա ցանկանում է, որ դուք վազեք Իր մոտ, այլ ոչ թե փախչեք Իրենից:

Բոլորս էլ մեղանչել ենք և զրկվել Աստծո կատարելությունից, բայց Աստված Հիսուսի միջոցով լուծում է տվել մեր երկընտրանքին: Նա փրկագնել է մեզ մեղքի թշվառությունից և առաջարկում է Իր շնորհքը, որը ստանում ենք պարզ հավատքով:

Կյանքում բոլորս բախվում ենք շատ մարտահրավերների, դժվարությունների և գայթակղությունների, բայց Աստված մշտապես հասանելի է՝ մեզ օգնելու համար: Ոչ մի խնդիր չափազանց մեծ չէ Նրա համար: Գուցե դուք ունեք խնդիրներ, որ սար է թվում, բայց Աստված ունի շնորհքի սար, որն ավելի մեծ է: Նույնիսկ երբ արժանի չենք Աստծո օգնությանը, միևնույն է, այն հասանելի է, եթե խնդրենք մանկական հավատքով և հավատանք:


Աստված երբեք չի առաջնորդում այնտեղ, որտեղ չի կարող մեզ պահել: Նրա շնորհքը մշտապես բավարար է մեզ համար՝ կյանքի յուրաքանչյուր և ցանկացած իրավիճակում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon