
«Եթե նախատվեք Քրիստոսի անվան համար, երանելի եք, որովհետև փառքի և Աստծո Հոգին հանգչում է ձեզ վրա…»: Ա ՊԵՏՐՈՍ 4.14
Երբևէ չարչարվե՞լ եք քրիստոնյա լինելու համար. ձեզ ծաղրել են, աչքաթող են արել, սխալ են հասկացել, չեն առաջադրել պաշտոնի բարձրացման համար կամ ավելի վատ են վարվել:
Ոմանք կարծում են, որ սարսափելի է, երբ իրենց հետ սխալ են վարվում քրիստոնյա լինելու պատճառով, սակայն Աստված նայում է դրան բոլորովին այլ լույսի ներքո: Աստված երբեք չի ակնկալում, որ չարչարվենք Իր համար առանց Իր օգնության: Մենք կարող ենք անխախտորեն հավատալ, որ երբ մեզ նախատում կամ մեզ հետ սխալ են վարվում մեր հավատքի պատճառով, Աստված տալիս է մեզ հավելյալ շնորհք հարձակմանը հակազդելու համար: Կա զորություն՝ հաղթահարելու համար:
Երբ ճանաչում ենք Աստծո ներկայությունը և ապավինում այդ ներկայությանը, կարող ենք անցնել դժվարին հանգամանքների միջով և պահպանել մեր խաղաղությունն ու ուրախությունը: Ինչպես Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը Դանիելի 3.21-27-ում, այնպես էլ մենք կարող ենք մտնել բոցավառ հնոցի մեջ կամ խնդիրների ու պայքարների մեջ և դուրս գալ առանց ծխի որևէ նշույլի:
Եթե մնանք հաստատուն, վստահելով Աստծուն դժվար ժամանակներում, կարող ենք համոզված լինել, որ Աստծո փառքը կլինի մեր վարձքը: