Շատ զորավոր աղոթք

Շատ զորավոր աղոթք

«…Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին. բարի՛ արեք ձեզ ատողներին և աղո՛թք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար» (ՄԱՏԹԵՈՍ 5.44):

Զորավոր աղոթքներից մեկը, որ կարող ես անել, թշնամիների համար աղոթքն է: Եթե ուզում ես տեսնել մեկին, ով զորավոր է աղոթքում, փնտրի՛ր այնպիսի մարդու, որը բարեխոսում է թշնամու համար: Ես հավատում եմ, որ Աստված մեծապես օրհնում է մեզ, երբ բարեխոսում ենք նրանց համար, ովքեր վիրավորել կամ դավաճանել են մեզ:

Հիշո՞ւմ ես Հոբին: Նա ստիպված եղավ աղոթել ընկերների համար, որոնք իսկապես ցավեցրել և հիասթափեցրել էին իրեն: Բայց աղոթքից անմիջապես հետո Աստված սկսեց վերականգնել նրա կյանքը: Ըստ էության, Աստված վերադարձրեց Հոբին կրկնապատիկ ավելի, քան նա կորցրել էր (տե՛ս Հոբ 42.10): Զորավոր է, երբ աղոթում ենք մեզ վիրավորողների համար, որովհետև այդ ժամանակ սիրով ենք լցվում նրանց հանդեպ և հնազանդվում ենք Աստծո Խոսքին:

Այսօրվա խոսքում կարող ենք լսել Աստծո ձայնը: Ի՞նչ է պատվիրում Հիսուսը, որ անենք: Նա հորդորում է աղոթել մեր թշնամիների համար: Երբ մտածում ես այն մարդկանց մասին, որոնք շահագործել են քեզ, բռնության ենթարկել, անհանգստացրել և չարախոսել, օրհնի՛ր նրանց. մի՛ անիծիր: Աղոթի՛ր նրանց համար: Աստված գիտի, որ թշնամիներին օրհնելը հեշտ չէ, և հնարավոր է՝ ցանկություն չունենաս դա անելու: Բայց դու չես անում դա, որովհետև ցանկանում ես. դու անում ես Տիրոջ համար: Երբ անիծելու փոխարեն աղոթում ես և օրհնում, դա հզոր ազդեցություն է ունենում հոգևոր աշխարհում, և արդյունքում Աստված հրաշալի բաներ է անում քո կյանքում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թույլ մի՛ տուր, որ անարգ մարդիկ իջեցնեն քեզ իրենց մակարդակին՝ գայթակղելով, որ վարվես այնպես, ինչպես իրենք են վարվում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon