Շարունակե՛ք առաջ շարժվել

Շարունակե՛ք առաջ շարժվել

«Այդ պատճառով միտքդ եմ բերում, որ արծարծես Աստծո այն շնորհքը, որ քեզանում է՝ իմ ձեռքերը քեզ վրա դնելով»: Բ ՏԻՄՈԹԵՈՍ 1.6

Հոգևոր կյանքում մենք կա՛մ նպատակաուղղված առաջ ենք ընթանում, կա՛մ հետ ենք սահում: Չկա, այսպես կոչված, լճացած քրիստոնեություն: Անհրաժեշտ է ճեղքելով առաջ շարժվել: Ահա թե ինչու Տիմոթեոսին հրահանգ եղավ բորբոքել այն կրակը և ջերմեռանդությունը, որ մի ժամանակ համակել էին նրա սիրտը: Նա հոգնել էր, և այն կրակը, որ մի ժամանակ վառվում էր նրա ներսում, հազիվ էր առկայծում:

Տիմոթեոսն ակնհայտորեն նահանջի քայլ էր կատարել հավանաբար վախի պատճառով: Թերևս հեշտ է հասկանալ, թե ինչու էր նա կորցրել համարձակությունն ու վստահությունը: Դա չափազանց մեծ հալածանքի ժամանակ էր, և նրա ուսուցիչը՝ Պողոսը, բանտում էր: Սակայն Պողոսը խստորեն քաջալերեց Տիմոթեոսին սթափվել, վերադառնալ ճիշտ ճանապարհին, չմոռանալ իր կյանքի վրա եղած կոչումը, հակառակվել վախին և հիշել, որ Աստված տվել է իրեն զորության, սիրո ու զգաստության հոգի:

Ամեն անգամ, երբ թույլ ենք տալիս, որ վախն իշխի մեզ, սկսում ենք նահանջել: Վախը խանգարում է մեր առաջընթացին և առաջացնում շրջվելու ու փախչելու ցանկություն, մինչդեռ մենք պետք է եռանդուն կերպով առաջ շարժվենք: Եթե դուք անվստահ եք, անհաստատ կամ վախեցած, ընդունե՛ք Տիմոթեոսին ուղղված Պողոսի քաջալերանքը: Բորբոքե՛ք ձեր հավատքը, բոցավառվե՛ք Աստծո համար և երբեք մի՛ մոռացեք, որ Նա ձեզ հետ է: Երբ Նա ձեր կողքին է, որքան էլ իրավիճակները դժվար թվան, Նրա միջոցով դուք կարող եք անել այն, ինչ անհրաժեշտ է:


Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք… մի՛ հանձնվեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon