Շնորհք Նրա դեսպաններին

Շնորհք Նրա դեսպաններին

«Արդ մենք Քրիստոսի դեսպաններն ենք, Աստված կարծես կոչ է անում մեր միջոցով: Մենք (որպես Քրիստոսի անձնական ներկայացուցիչներ) աղաչում ենք հանուն Նրա կառչել աստվածային բարեհաճությունից (որ առաջարկված է ձեզ) և հաշտվել Աստծո հետ»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 5.20, AMP

Մի անգամ, երբ կարդում էի մի հայտնի ծառայողի և նրա մեծ հավատքի մասին, ես խորապես տպավորվեցի բոլոր հրաշալի բաներով, որ նա արել էր իր ծառայության մեջ: Ես մտածեցի. «Տե՛ր, ես գիտեմ, որ կանչված եմ, բայց երբեք չէի կարողանա նման բաներ անել»: Անմիջապես զգացի, որ Տերը խոսեց սրտիս. «Ինչո՞ւ ոչ, մի՞թե դու ավելի վատ վիճակում ես, քան մեկ ուրիշը»:

Հասկանո՞ւմ եք, հաճախ մենք խառնում ենք տեղերը: Մտածում ենք, թե Աստված փնտրում է մարդկանց, որոնց կյանքում ամեն բան կարգին է: Բայց այդպես չէ: Աստծո Խոսքն ասում է, որ Աստված Իր շնորհքով և բարեհաճությամբ ընտրում է այս աշխարհի տկարներին ու հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին (տե՛ս Ա Կորնթ. 1.27): Նա փնտրում է նրանց, ովքեր կխոնարհվեն և թույլ կտան, որ Նա Իր կամքն իրականացնի նրանց միջոցով:

Եթե զգույշ լինեք, որ չհպարտանաք, Տերը կարող է գործածել ձեզ այնպես, ինչպես գործածեց Իր զորավոր մարդկանց: Նա չի ընտրում մեզ, որովհետև մենք կարող ենք, այլ՝ որովհետև հասանելի ենք: Աստված Իր շնորհքն ու բարեհաճությունը թափում է մեզ վրա, երբ ընտրում է մեզ՝ լինելու Քրիստոսի անձնական դեսպանները:


Աստված ցանկանում է, որ ունենաք երազանք ձեր կյանքի համար: Ու Նա ցանկանում է, որ այդ երազանքին հասնեք Իր շնորհքով և Իրեն հավատալով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon