Ողորմություն ցուցաբերել

Ողորմություն ցուցաբերել

«Երանի՜ ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն»: ՄԱՏԹԵՈՍ 5.7

Ողորմությունը կարելի է սահմանել որպես չարժանացած բարության դրսևորում: Ցանկացած ոք կարող է տալ մարդկանց այն, ինչին նրանք արժանի են: Ով փափագում է մոտ լինել Աստծուն, պետք է բարություն ցուցաբերի նրանց հանդեպ, որոնք արժանի չեն դրան:

Վրեժխնդրությունն ասում է. «Դու սխալ վարվեցիր ինձ հետ, ես էլ սխալ կվարվեմ քեզ հետ»: Ողորմությունն ասում է. «Դու սխալ վարվեցիր ինձ հետ, բայց ես կներեմ քեզ, կվերականգնեմ քեզ և կվարվեմ այնպես, կարծես երբեք էլ չես վիրավորել ինձ»: Ինչպիսի օրհնություն է կարողանալ տալ և ընդունել ողորմություն:

Ողորմությունն Աստծո բնավորության հատկանիշ է, որը երևում է այն բանում, թե ինչպես է Նա վարվում Իր ժողովրդի հետ: Ողորմությունը բարությունն է մեր հանդեպ, երբ արժանի ենք պատժի: Ողորմությունն ընդունում և օրհնում է մեզ, երբ արժանի ենք լիովին մերժվելու: Ողորմությունը հասկանում է մեր տկարությունները և թերությունները ու չի դատում և քննադատում մեզ:

Երբևէ կարիք ունեցե՞լ եք, որ Աստված կամ մարդը ողորմություն ցուցաբերի ձեզ: Իհարկե, բոլորս պարբերաբար դրա կարիքն ունենք: Ողորմություն ստանալու լավագույն ճանապարհը ողորմություն տալն է: Եթե դատեք, դատաստան կընդունեք: Եթե ողորմեք, ողորմություն կընդունեք: Հիշե՛ք, Աստծո Խոսքը սովորեցնում է, որ մենք հնձում ենք այն, ինչ ցանում ենք: Եղե՛ք ողորմած: Եղե՛ք օրհնված:


Ընդունե՛ք Աստծո ողորմությունը և սերը: Դուք չեք կարող տալ այն, ինչ չունեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon