Ոչ մի բաժանող պատ

Ոչ մի բաժանող պատ

«…Քրիստոսն է ամենը և ամենի մեջ [ամեն բան և ամենուրեք՝ բոլոր մարդկանց համար՝ առանց որևէ խտրության]» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 3.11):

Քրիստոսում Աստված արարեց նոր ստեղծագործություն, որում բոլոր տարբերությունները վերանում են, և մենք դառնում ենք մեկ Նրանում: Գործնական առումով՝ դա նշանակում է, որ մենք պետք է վստահենք Աստծուն, որ հոգ տանի այն ամենի համար, ինչ ինքներս ի վիճակի չենք անելու, և որպես պարգև՝ Նրանից ընդունենք այն բարի հատկությունները և ունակությունները, որ դրված են մեր ներսում: Ամեն բան Նրանում է: Նրանում արդարանում ենք Աստծո առջև, Նրանում է մեր կյանքը, մեր ուրախությունը և խաղաղությունը: Ամեն բան դեպի Նա է, Նրա համար է, Նրանում է և Նրանով է (տե՛ս Հռոմեացիների 11.36):

Այլևս հարկ չկա, որ համեմատվենք ուրիշի հետ: Կարևոր չէ, որ ուրիշներն անում են այն, ինչ մենք չենք կարող անել, որովհետև մեր միակ արժեքը և նշանակությունը Նրա մեջ է: Մենք ազատ ենք համեմատությունից և մրցակցությունից, ու դա հնարավորություն է տալիս լիովին դրսևորելու մեր ինքնությունը: Զարգացրո՛ւ քո լավագույն որակները: Երբ կարողանում ես որևէ բան լավ անել, շնորհակալությո՛ւն հայտնիր Աստծուն, իսկ երբ անկարող ես, շնորհակա՛լ եղիր Նրան, որ, միևնույն է, սիրում է քեզ և հոգ կտանի ամեն անհրաժեշտ բանի համար:

Այս ճշմարտությունը թույլ է տալիս մտնել Աստծո հանգստի մեջ և խուսափել ինքնամերժման տանջանքից կամ զուր փորձերից, որոնց նպատակն է դառնալ այնպիսին, ինչպիսին երբեք չենք դառնա: Եթե լսում ես Աստծո ձայնը, ուրեմն լսի՛ր Նրա խոսքերն այն մասին, որ դու յուրահատուկ ես. դու կարիք չունես համեմատվելու ուրիշների հետ: Բոլոր բաժանող պատերը քանդվել են Քրիստոսում, և բոլորս մեկ ենք Նրանում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված երբեք չի օգնի, որ լինես մեկ ուրիշը, բայց կօգնի, որ լինես այն, ինչ կարող ես լինել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon