
«…որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է բերում արդարների և անիրավների վրա»: —Մատթեոս 5.45
Երբևէ տեսե՞լ ես մեկին, ով Աստծուց օրհնություն է ստանում, ու քեզ թվում է, որ նա արժանի չէր դրան: Տեսե՞լ ես, թե ինչպես են լավ բաներ պատահում ինչ-որ մեկի հետ, ով ցավ է պատճառել քեզ:
Երբ այն մարդը, ով վիրավորել է քեզ, օրհնություն է ստանում, դա կարող է նյարդայնացնել քեզ…համենայն դեպս ես նյարդայնանում էի, մինչև սովորեցի ներել:
Աստվածաշունչն ասում է, որ լավ և վատ բաներ պատահում են թե՛ արդարներին, թե՛ անիրավներին: Երբ որևէ մեկը, ով վիրավորել է քեզ, օրհնություն է ստանում, դա ավելի է դժվարացնում նրան ներելը, սակայն, միևնույն է, դու կանչված ես աղոթելու նրա համար:
Այսօր ես ուզում եմ քեզ քաջալերել օրհնել այն մարդկանց, ովքեր ցավ են պատճառել քեզ՝ աղոթելով նրանց համար, չնայած այն բանին, որ կարող ես ցավ զգալ և նյարդայնանալ նրանց պատճառով: Երբ աղոթում ես քեզ վիրավորողների համար, դա ընտրություն է, որ դու կատարում ես: Եվ ներումը հիմնված է քո որոշման, ոչ թե զգացողության վրա: Բայց դրա մեջ քեզ համար բժշկություն կա:
Ներման ապրելակերպը օգնում է քեզ ավելի նմանվելու Քրիստոսին: Երբ սովորում ես ներման կարևորությունը և սկսում օրհնություն հռչակել քեզ վիրավորողների կյանքում, սիրտդ բժշկվում է դառնությունից, հոգևոր աճ ես վերապրում ու շարժվում դեպի այն օրհնությունը, որ Աստված ծրագրել է քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, միգուցե դժվար է, բայց ես գիտեմ, որ կարիք ունեմ աղոթելու և օրհնելու նրանց, ովքեր վիրավորել են ինձ: Ես գիտակցում եմ, որ ներումը ընտրություն է, ուստի խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, երբ ես ընտրում եմ ներել: