Որոշի՛ր, թե որն է մարտադաշտը

«Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն…»: —Բ Կորնթացիների 10.4

Դու գիտեի՞ր, որ մենք ամեն օր պատերազմի մեջ ենք: Նայելով մեր շուրջը գտնվող տառապանքներին՝ միգուցե կարծում ենք, թե պատերազմներն արտաքուստ են տեղի ունենում, սակայն իրականում դրանք ներքուստ են տեղի ունենում՝ մեր մտքի մարտադաշտում:

Երբ մենք չենք կարողանում որոշել մարտադաշտը, չենք կարողանում նաև ճշտորեն որոշել մեր թշնամուն: Մենք հակված ենք հավատալու, որ մեր խնդիրը մարդիկ են, փողը, կրոնը կամ «համակարգը»: Մինչև չնորոգենք մեր միտքը, վտանգի կենթարկվենք՝ շարունակելով հավատալ այդ ստերին և կարևոր որոշումներ կայացնել խաբեության հիման վրա:

Ամեն օր մեր միտքը ռմբակոծվում է նողկալի մտքերի, կասկածների, երկմտության ու վախի մշտական տարափով: Մինչ դրանցից որևէ մեկը կարող է պարտություն և կործանում պատճառել, Աստծո ճշմարտությունից բռնվելը կարող է հաղթանակ և ուրախություն բերել:

Միգուցե քո կյանքում կան խոշոր ամրություններ, որոնք պետք է քանդվեն: Թո՛ւյլ տուր քաջալերել քեզ՝ հիշեցնելով, որ Աստված քո կողմից է: Ընթանում է պատերազմ, ու քո միտքը մարտադաշտն է: Բայց բարի լուրն այն է, որ Աստված կռվում է քո կողմից:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես չեմ ուզում խաբվել՝ անտեսելով այն իրական պատերազմը, որ տեղի է ունենում իմ մտքում: Ինձ արթո՛ւն պահիր, որպեսզի կարողանամ վարել բարի պատերազմը: Քանի որ Դու իմ կողմից ես, ես չեմ կարող պարտվել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon