Որոշում կայացնել՝ ներել

«…Եթե մեկի դեմ բան ունենաք, ներե՛ք նրան և բա՛ց թողեք (թողե՛ք, թող գնա), որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր ձախողումներն ու թերությունները և բաց թողնի դրանք»: — Մարկոս 11.25, AMP

Երբ որևէ մեկը վիրավորում է մեզ, մենք հաճախ այնպես ենք հակազդում, կարծես այդ անձնավորությունը մեզնից ինչ-որ բան է գողացել: Մեզ թվում է, թե նա պարտական է մեզ, մինչդեռ Աստված ցանկանում է, որ մենք բաց թողնենք դա:

Եթե մենք հրաժարվում ենք ներել, ի՞նչ հույս ունենք, որ կստանանք այն, ինչի կարիքն ունենք: Որպեսզի Աստծուց ստանանք այն, ինչ Նա խոստացել է Իր Խոսքում, մենք պետք է հնազանդվենք Նրան՝ անկախ այն բանից, թե որքան դժվար կարող է դա լինել: Մենք պետք է ներենք:

Մեծագույն խաբեությունը, որ սատանան հավերժացրել է ներման ոլորտում, այն գաղափարն է, որ եթե մեր զգացմունքները չեն փոխվել, ուրեմն մենք իսկապես չենք ներել: Երբ որոշում ես ներել ինչ-որ մեկին, թույլ մի՛ տուր սատանային համոզել քեզ, որ դու իրապես չես ներել այդ մարդուն, որովհետև դեռևս ունես նույն զգացմունքները:

Դու կարող ես ճիշտ որոշում կայացնել, բայց դեռևս պահպանել նույն զգացողությունը: Այդ ժամանակ է հավատքը սկսում գործել: Դու արել ես քո մասը. այժմ սպասի՛ր Աստծուն: Նա կանի Իր մասը և կբժշկի քո հույզերը, կառողջացնի քեզ ու կփոխի քո զգացմունքները այն մարդու հանդեպ, ով քեզ ցավ է պատճառել:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ընտրում եմ ներել նրանց, ովքեր ցավ են պատճառել ինձ: Ես արձակում եմ նրանց իրենց պարտքից՝ Հիսուսի անունով: Բժշկի՛ր իմ սիրտը և առողջացրո՛ւ ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon