Որտեղ դու տկար ես, Նա ուժեղ է

«Եվ Նա ինձ ասաց. «Իմ շնորհքը (Իմ բարեհաճությունը և սիրառատ բարությունն ու ողորմությունը) բավական է քեզ (բավարար է ցանկացած վտանգի համար ու հնարավորություն է տալիս քաջաբար կրելու դժվարությունը), որովհետև Իմ զորությունը և կարողությունը կատարյալ են դառնում (կատարվում և ավարտուն են դառնում) և ամենից արդյունավետ են դրսևորվում (քո) տկարության մեջ»: —Բ Կորնթացիների 12.9, AMP

Տկա՞ր, թե՞ ուժեղ: Եթե ընտրելու լինես այս բառերից որևէ մեկը ինքդ քեզ նկարագրելու համար, ապա ո՞րը կընտրես: Ես կարծում եմ, որ մեզանից շատերը հավանաբար կասեն՝ տկար: Բայց գիտե՞ս, հարկ չկա պարտված մնալու մեր տկարությունների մեջ:

Քո տկարությունը հաղթահարելու միակ ճանապարհը Աստծո զորության վրա հենվելն է: Այդ անելու համար դու պիտի դադարես կենտրոնանալ քո տկարությունների վրա: Դու չես կարող նայել այն ամենին, ինչ դու չունես: Դու պիտի նայես այն ամենին, ինչ Աստված ունի: Կետրոնացի՛ր Նրա զորության և այն ամենի վրա, ինչ Նա կամենում է անել քեզ համար:

Աշխարհի տկարությունները քո ժառանգությունը չեն: Հիսուսը չեկավ աշխարհ, չմահացավ խաչի վրա և երրորդ օրը հարություն չառավ, որպեսզի դու տկար և պարտված լինես: Նա անցավ այդ ամենի միջով, որպեսզի տա քեզ ժառանգություն՝ իշխանություն այս կյանքում, ինչպես նաև զորություն՝ իշխելու քո հանգամանքների վրա:

Ցանկացած բնագավառում, որտեղ դու սայթաքես, Աստված պատրաստ է և կամենում է ապահովել Քեզ Իր զորությամբ: Ուստի հաջորդ անգամ, երբ բախվես քո տկարությանը, հիշի՛ր ու հռչակի՛ր, որ երբ դու տկար ես, Նա ուժեղ է:


Աղոթքի սկիզբ Աստվա՛ծ, ես հռչակում ու խոստովանում եմ, որ երբ ես տկար եմ, Դու ուժեղ ես: Ուստի ես չեմ անհանգստանա կամ պարտված չեմ մնա իմ տկարության մեջ: Փոխարենը՝ ես հավատում եմ Քո զորությանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon