«Վասնզի մեծ և արդյունավոր դուռ է բացված ինձ, և հակառակողները շատ են»: —Ա Կորնթացիների 16.9
Ամեն անգամ, երբ Աստված մեր սրտում որևէ նոր գաղափար դնի կամ մեր կյանքի համար տեսիլք, երազ կամ նոր մարտահրավեր տա, կհայտնվի թշնամին՝ մեզ հակառակվելու համար:
Աստված շարունակ մեզ կանչում է դեպի նոր մակարդակներ: Որոշները մեծ և կարևոր են թվում, մյուսները՝ համեմատաբար փոքր կամ աննշան: Ինչ էլ լինի, երբ հասնում ենք Աստծո հետ նոր մակարդակի, բախվում ենք ընդդիմության նոր մակարդակի մեր թշնամու՝ սատանայի կողմից:
Ինչևէ, հակառակության հետ գալիս է հնարավորություն: Եվ Աստված միշտ մեզ հետ է, այնպես որ կարիք չկա վախենալու: Որոշ բաներ կարող են մեզ համար չափազանց մեծ թվալ, սակայն Աստծո հետ անհնարին ոչինչ չկա: Նա զարմացած կամ վախեցած չէ որևէ բանից, և Նրա հետ մենք կարող ենք հաղթահարել մեր առջև դրված ցանկացած մարտահրավեր:
Եթե դու վճռել ես հասնել նոր մակարդակների, որոնց մեջ Աստված կանչում է քեզ, այդ դեպքում մի՛ հանձնվիր հակառակության հանդիպելիս: Փոխարենը՝ գիտակցի՛ր, որ որքան մեծ է հակառակությունը, այնքան մեծ է քո առջև եղող հնարավորությունը: Եղի՛ր խիզախ և քաջություն ու համարձակություն ստացի՛ր Սուրբ Հոգուց, որովհետև Նա միշտ քեզ հետ է:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, թույլ մի՛ տուր, որ փշրվեմ՝ հակառակության հանդիպելիս: Ես գիտեմ, որ Դու ունես մեծ ծրագրեր ինձ համար, և մեծ հակառակությունը միայն մեծ հնարավորություն է նշանակում: Ես վստահում եմ Քեզ և գիտեմ, որ կարող ես տանել ինձ դեպի հավատքի նոր մակարդակներ՝ թույլ տալով, որ Քո սիրով ծառայեմ ուրիշներին: