Ուղիղ սիրտ

«Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացի նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ…»: —Բ Մնացորդաց 16.9

Իմ կյանքում կրկին ու կրկին Տերը հիշեցնում է, որ Ինքը չի փնտրում կատարյալ գործեր, այլ փնտրում է կատարյալ կամ ուղիղ սրտեր:

Շատ մարդիկ կարծում են, որ Աստված չի օգտագործի իրենց, մինչև իրենց կյանքի յուրաքանչյուրը բնագավառը կատարյալ չլինի: Այդպիսի մտածելակերպը մարդկանց ետ է պահում՝ թույլ չտալով, որ Աստված օգտագործի նրանց: Բայց Աստված օգտագործում է մեզ՝ ոչ թե ի շնորհիվ մեզ, այլ չնայած մեզ:

Երբեմն մարդիկ «սիրում են» քեզ քո գործերի հիման վրա: Եթե դու անում ես այն, ինչ նրանք ցանկանում են, որ անես, նրանք ընդունում են քեզ, իսկ եթե՝ ոչ, մերժում են քեզ: Աստծո սերը հիմնված է միայն Աստծո վրա: Նա սիրում և ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Սա չի նշանակում, որ մենք պետք է անփույթ վերաբերմունք ունենանք ու չցանկանանք ապրել սուրբ կյանքով: Այն մարդը, ում սիրտն ուղիղ է Աստծո առաջ, միշտ անկեղծորեն և ջերմեռանդորեն կցանկանա հաճեցնել Աստծուն ամեն բանում՝ միաժամանակ հասկանալով, որ Աստված երբեք չի մերժի իրեն իր սխալների կամ տկարությունների համար: Նա ցանկանում է սիրել և օգնել մեզ, երբ մենք տկար ենք:

Թող Աստված սիրի քեզ, իսկ փոխարենը տո՛ւր Նրան քո սերը ուղիղ սրտով:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ՝ չնայած իմ տկարություններին ու թերություններին: Շնորհակալ եմ այդ սիրո համար, և իմ սիրտը տալիս եմ Քեզ՝ իմանալով, որ Դու կօգտագործես ինձ, երբ ուղիղ սրտով հետևեմ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon