«Բայց սրանք ավելի ազնիվ էին, քան թե նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որ Խոսքը ամբողջ հոժարությամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թե՝ այս այսպե՞ս է»: ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17.11
Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է հոժար միտք ունենանք: Դա նշանակում է, որ մենք կարող ենք ունենալ միտք, որը բաց է Աստծո կամքի համար, ինչպիսին էլ այն լինի:
Մի անգամ ես խոսում էի մի երիտասարդ կնոջ հետ, որը ցավ էր վերապրում նշանադրությունը խզելու համար: Նա ցանկանում էր վերականգնել փոխհարաբերությունն իր նախկին նշանածի հետ և մտածում էր, հույս ուներ ու հավատում էր, որ վերջինս նույնպես կունենար այդ ցանկությունը:
Ես խորհուրդ տվեցի նրան ունենալ «հոժար միտք» այն դեպքում, եթե իրավիճակը չփոխվեր: Նա հարցրեց. «Իսկ դա հոռետես լինել չէ՞»:
Ո՛չ: Հոռետեսությունն ասում է. «Իմ կյանքը վերջացած է: Այլևս ոչ ոք ինձ չի ցանկանա: Ես ընդմիշտ դժբախտ կլինեմ»:
Դրական մտածելակերպն ասում է. «Ես իսկապես տխուր եմ, որ սա պատահեց, բայց վստահելու եմ Աստծուն: Ես խնդրելու եմ և հավատալու եմ, որ մեր փոխհարաբերությունը կվերականգնվի, բայց ամեն ինչից առավել, ցանկանում եմ Աստծո կատարյալ կամքը: Եթե չլինի այնպես, ինչպես ես եմ ուզում, ես կապրեմ, որովհետև Հիսուսն է ապրում իմ մեջ: Գուցե դժվար լինի, բայց ես կվստահեմ Տիրոջը: Ես հավատում եմ, որ վերջում ամեն բան լավագույն հանգուցալուծումը կստանա»: