«Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը. Քո երեսի առջև ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ հավիտյան»: ՍԱՂՄՈՍ 16.11
Տիրոջ ներկայությունը մշտապես մեզ հետ է, բայց միշտ չէ, որ մենք գիտակցում ենք այն կամ տեղյակ ենք դրանից: Կարծում եմ, որ սա է պատճառը, որ շատ հավատացյալների կյանքում կարծես ուրախության պակաս կա: Կան բազմաթիվ դժբախտ մարդիկ, որոնք անցկացնում են իրենց կյանքը՝ հետամուտ լինելով ինչ-որ բաների, երբ իրականում, բացի Աստծուց, ոչինչ չի կարող բավարարել նրանց:
Երբ մարդիկ ներքուստ բավարարված չեն, սովորաբար փնտրում են որևէ արտաքին առարկա՝ իրենց քաղցը բավարարելու համար: Հաճախ նրանք հայտնվում են անպտուղ փնտրտուքի մեջ, քանի որ այն, ինչ փնտրում են, չի կարող լրացնել ներսի դատարկությունը: Ասում են, որ շատերն իրենց կյանքն անցկացնում են՝ բարձրանալով հաջողության սանդուղքով, միայն թե, երբ հասնում են վերջին աստիճանին, պարզում են, որ իրենց սանդուղքը հենած է եղել սխալ շենքի:
Երբ մեր առաջնահերթությունները ճիշտ տեղում ենք դնում, բացահայտում ենք, որ այն ամենը, ինչի կարիքն ունենք կյանքում, գտնվում է Տիրոջ մեջ: Ձգտե՛ք բնակվել Նրա ներկայության մեջ: Նրա մեջ են կյանքի ճանապարհը, ուրախության լիությունը և հավերժական վայելքները: