«Հոգովս Քեզ եմ փափագում գիշերը, հենց իմ ներսի հոգով ես Քեզ եմ բաղձանում…» (ԵՍԱՅԻ 26.9):
Աշխարհը մեր առջև լայն ճանապարհներ է բացում, որպեսզի մեր ականջները լցնի այն ամենով, ինչը խլացնում է Աստծո ձայնը և հրում Նրան ետին պլան: Ինչևէ, ամեն մարդու կյանքում գալու է այն օրը, երբ մեն-մենակ կանգնելու է Աստծո առջև: Ամեն բան անցնելու է, և մնալու է միայն Աստված:
Աստվածաշունչը սովորեցնում է, որ այն, ինչ հայտնի է Աստծո մասին, ակնհայտ է բոլորին, որովհետև Նա Իրեն հայտնել է մարդկության ներքին գիտակցության մեջ (տե՛ս Հռոմեացիների 1.19-21): Յուրաքանչյուր մարդ մի օր կանգնելու է Նրա առջև և հաշիվ է տալու իր կյանքի համար (տե՛ս Հռոմեացիների 14.12): Երբ մարդիկ չեն ուզում իրենց կյանքով ծառայել Աստծուն և գերադասում են գնալ իրենց ճանապարհներով, գտնում են միջոցներ՝ Նրանից թաքնվելու և անտեսելու այս ենթագիտակցական գիտելիքներն իրենց Արարչի մասին, Ով ուզում է խոսել իրենց հետ և առաջնորդել այն ճանապարհով, որով պիտի գնան:
Ճշմարտությունն այն է, որ, որքան էլ մարդիկ փորձեն թաքնվել Աստծուց, ոչինչ չի կարող բավարարել նրանց փափագն առ Աստված՝ բացի Նրա հետ հաղորդությունից և փոխհարաբերությունից: Նույնիսկ երբ փորձում են անտեսել Նրան, միևնույն է, հոգու խորքում ցանկանում են լսել Նրա ձայնը:
Քաջալերո՛ւմ եմ, որ Աստծո հանդեպ քո փափագը բավարարես՝ Նրա հետ ժամանակ անցկացնելով, Նրա ներկայության մեջ ապրելով և Նրա ձայնը լսելով:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ապրի՛ր այնպես, որ չվախենաս կամ չսարսափես Աստծո առջև կանգնելուց, երբ կյանքդ Երկրի վրա ավարտվի: