Դու ստեղծված չես մեղավոր լինելու համար

Դու ստեղծված չես մեղավոր լինելու համար

«Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես»: —Հռոմեացիների 8.1

Երբ մեծ լսարաններին հարցնում եմ, թե որքան մարդ է իր կյանքն անցկացնում՝ իրեն մեղավոր զգալով, առնվազն ութսուն տոկոսը ձեռք է բարձրացնում: Ես այդ ութսուն տոկոսի մեջ էի, մինչև որոշեցի, որ ես ստեղծված չեմ մեղավոր լինելու համար, ու ես չեմ պատրաստվում թուլ տալ, որ ինչ-որ դավաճան զգացմունք ղեկավարի իմ կյանքը:

Ես ուսումնասիրեցի Աստծո Խոսքը մեղավորության մասին, ուսումնասիրեցի Նրա բնավորությունը և էությունը, մինչև լիովին համոզվեցի, որ Աստված չէ մեղավորության աղբյուրը:
Ես նայում եմ մեղավորության զգացումին՝ իբրև զավթիչ, որը հարձակվում է մեր մտքի և խղճի վրա՝ փորձելով խանգարել մեզ վայելելու ցանկացած բան, որ Աստված ապահովել է մեզ համար: Մեղավորությունը ոչ մի օրինական իրավունք չունի մեր կյանքում, որովհետև Հիսուսը վճարել է մեր մեղքերի և սխալների համար: Եթե այն անօրինական է մեր մեջ, ուրեմն մենք պետք է այն ետ ուղարկենք այնտեղ, որտեղից եկել է, այսինքն՝ դժոխք:

Հրաժարվի՛ր թույլ տալ մեղքի զգացումին կամ մեղավորությանը այլևս գողանալ քո ուրախությունը: Դու պիտի հիշես, որ դու ստեղծված չես մեղավոր զգալու համար: Ամեն անգամ, երբ զգաս դա, վճռականորեն լուծի՛ր դրա հարցերը՝ ընդունելով Աստծո սերն ու շնորհքը:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես գիտեմ, որ ես ստեղծված չեմ մեղավոր լինելու համար: Ամեն անգամ, երբ մեղավորության զգացումը փորձի բարձրանալ իմ մեջ, հիշեցրո՛ւ ինձ, որ ես ներված եմ ու լիարժեք եմ դարձել Հիսուսի զոհի միջոցով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon