Չորս քայլ Խոսքն ուսումնասիրելու համար

«Որդյա՛կս, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ականջ տուր իմ ասածներին»: —Առակաց 4.20

Շատ մարդիկ ինձ հարցրել են, թե ինչպես ուսումնասիրեն Աստծո Խոսքը: Ահա չորս օգտակար խորհուրդներ.

  1. Հատուկ ժամանակ տրամադրի՛ր: Ես Աստծո հետ հանդիպում եմ առավոտյան, բայց եթե դա քեզ հարմար չէ, գտի՛ր ավելի հարմար ժամանակ…նույնիսկ եթե դա ամեն օր չէ: Պարզապես սկսի՛ր ինչ-որ տեղից ու դու կտեսնես այն դրական արդյունքը, որ այդ ժամանակը կբերի քո կյանքի մեջ:
  2. Նախապատրաստվի՛ր Աստվածաշնչի սերտողությանը: Ընտրի՛ր այն վայրը, որտեղ հաճույքով ես լինում. տան սենյակներից որևէ մեկը, որտեղ կարող ես մենակ լինել:
  3. Հասանելի պահի՛ր քո բոլոր նյութերը: Անշուշտ, քեզ հարկավոր կլինի քո Աստվածաշունչը, լավ աստվածաշնչյան բառարան, համաբարբառ, գրիչ ու տետր: Այդ կերպ դու պատրաստ կլինես անդրադառնալու համապատասխան գրվածքներին կամ գրի առնելու ինչ-որ բաներ:
  4. Պատրաստի՛ր քո սիրտը: Խոսի՛ր Աստծո հետ այն բաների մասին, որոնք միգուցե կարիք ունես խոստովանելու, ու խաղաղությամբ մտի՛ր սերտողության ժամանակի մեջ՝ առանց որևէ բանի, որը կարգելի քեզ Աստծո Խոսքից հայտնություն ստանալ:

Ժամանակ տրամադրի՛ր ուսումնասիրելու Խոսքը, որովհետև նրա մեջ զորություն կա փոխելու քո կյանքը և դարձնելու քեզ այն անձնավորությունը, որ Աստված ուզում է, որ դու լինես:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, իմ սրտում նպատակ եմ դնում ժամանակ հատկացնել Քո Խոսքն ուսումնասիրելուն: Սովորեցրո՛ւ ինձ ինչպես հասկանալ, համաձայնել ու հնազանդվել Քո ճշմարտությանը իմ ամենօրյա կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon