Պարզեցրո՛ւ քո աղոթքները

«Արդարի ջերմեռանդ (սրտանց, շարունակական) աղոթքը հսկայական զորություն է հասանելի դարձնում (գործի մեջ դնում)»: —Հակոբոս 5.16, AMP

Ես սովորել եմ, որ պարզ, սրտացավ, հավատքով լի աղոթքները միշտ գրավում են Աստծո ուշադրությունը: Ցավոք սրտի, մենք հաճախ անտեսում ենք դա ու մեր աղոթքները վերածում մեծ ներկայացման, երբ իրականում աղոթքն ընդամենը հաղորդակցում է Աստծո հետ:

Մենք պետք է զգուշանանք, որ աղոթելիս ինքներս մեզ վրա տպավորություն չթողնենք: Երբեմն ինձ թվում է, թե մենք կարծես պերճախոս երևալու կարիք ունենք: Մենք ուզում ենք տպավորություն թողնել Աստծո վրա մեր արտահայտություններով և սուրբ տեսք ընդունելով: Բայց Աստված պարզապես ցանկանում է զրուցել մեզ հետ:

Նա ցանկանում է, որ մենք զրուցենք Իր հետ այնպես, ինչպես ընկերոջ հետ կզրուցեինք, առանց ձայնի հնչերանգը փոխելու: Եթե մենք օրվա ընթացքում չենք օգտագործում էլիզաբեթյան անգլերենը, ապա կարիք չկա այն օգտագործելու աղոթքի ժամանակ:

Հարկ չկա նաև ժամերով աղոթելու: Լավ է ծրագրել աղոթքի ժամանակը, սակայն մենք պետք է աղոթենք այնքան, մինչև ավարտենք, ապա անցնենք մեր գործերին, մինչև հաջորդ անգամ կրկին կարիք լինի աղոթելու:

Միակ եղանակը, որով աղոթքը երբևէ բավականություն է պատճառում, այն է, երբ այն օգտագործում ես իբրև հնարավորություն՝ երկրպագելու և գոհանալու Աստծուց այն ամենի համար, ինչ Նա անում է քո կյանքում, ինչպես նաև ստանալու Նրա օգնությունը և ներգրավելու Նրան այն ամենում, ինչ դու անում ես: Պետք չէ տպավորություն թողնել Նրա վրա…Նա եկել է, որ ապրի քեզ հետ: Պետք չէ խաղալ: Պարզապես հրավիրի՛ր Նրան քո կյանքի մեջ:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, մի՛ թող, որ աղոթքը վերածեմ ներկայացման: Ես չեմ ուզում աղոթել որոշակի ձևով կամ որոշակի ժամանակով՝ Քեզ վրա տպավորություն գործելու համար: Ես պարզապես ուզում եմ, որ Դու լինես իմ ամենամտերիմ ընկերը ու մաս կազմես իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon