Սիրել առանց հոգնելու

Սիրել առանց հոգնելու

«Որ իրավունք է անում զրկվածներին և հաց տալիս սովածներին…Նա ընդունում է որբերին և որբևայրիներին…»: —Սաղմոս 146.7-9

Աստված Սուրբ գրքում հաճախակի խոսում է զրկվածների, սովածների, որբևայրիների, որբերի, հայրազուրկների ու օտարականների հանդեպ մեր պատասխանատվության մասին: Նա հիշատակում է միայնակներին, լքվածներին, մոռացվածներին ու արժեզրկվածներին: Նա մեծապես հոգ է տանում կեղեքվածների և սովածների համար:

Մարդիկ կարող են քաղցած լինել տարբեր ձևերով: Նրանք կարող են առատ ուտելիք ունենալ, բայց միևնույն ժամանակ արժեքավոր և սիրված զգալու քաղց ունենալ: Աստված բարձրացնում է նրանց, ովքեր կքվել են վշտից. Նա պաշտպանում է օտարականին և սատար կանգնում որբին ու որբևայրուն: Ինչպե՞ս է Նա դա անում: Նա գործում է մարդկանց միջոցով: Նրան հարկավոր են նվիրված, հնազանդ, անձնվեր մարդիկ, ովքեր ապրում են ուրիշների կարիքները բավարարելու համար:

Մայր Թերեզան մեկ անգամ ասել է. «Մի՛ կարծեք, թե սերը, որպեսզի իսկական լինի, պետք է արտասովոր լինի: Մեզ ընդամենը հարկավոր է սիրել առանց հոգնելու»:

Ես հասկացել եմ, որ շատ մարդիկ, ում ամեն օր հանդիպում ենք, պարզապես փորձում են գոյատևել, մինչև ինչ-որ մեկը փրկի նրանց, ու այդ մեկը կարող ես դու կամ ես լինել: Եկե՛ք թույլ տանք, որ Աստծո սերը մեր միջոցով գործի վիրավորների և կոտրվածների համար, ովքեր հոգևոր, հուզական և ֆիզիկական ցավ են վերապրում: Եկե՛ք սիրենք առանց հոգնելու:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, զորացրո՛ւ ինձ, որ սիրեմ առանց հոգնելու: Տո՛ւր ինձ Քո սիրտը վիրավորների և կարիքավորների համար ու ցո՛ւյց տուր ինչպես հոգալ նրանց կարիքները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon