«…Սիրի՛ր քո ընկերին քո անձի պես…»: —Մարկոս 12.31
Դժվար է վայելել կյանքը, երբ չես սիրում ինքդ քեզ: Այն մարդիկ, ովքեր չեն սովորել ընդունել իրենց և հաշտվել իրենց հետ, հակված են առավել դժվարությամբ ընդունելու ուրիշներին և հաշտվելու նրանց հետ:
Ես անձամբ տարիներ եմ անցկացրել՝ դժվարանալով հաշտվել ուրիշների հետ, մինչև ի վերջո Աստծո Խոսքի միջոցով գիտակցեցի, որ իմ դժվարությունն այլ մարդկանց հետ իրականում «արմատացած է» այն դժվարությունների մեջ, որոնք ունեմ ինքս ինձ հետ: Ես չէի սիրում ինձ:
Աստվածաշունչն ասում է, որ բարի ծառը բարի պտուղ է տալիս, իսկ նեխած ծառը՝ նեխած պտուղ: Նմանապես, մեր կյանքի «պտուղը» դուրս է գալիս մեր ներսի «արմատից»: Եթե դու արմատացած ես ամոթի, մեղավորության, թերարժեքության, մերժվածության, սիրո և ընդունելության պակասի և այլ բաների մեջ, քո փոխհարաբերությունների պտուղը կտուժի:
Ինչևէ, հենց դու ունենաս հայտնություն քո հանդեպ Աստծո անվերապահ սիրո մասին ու սկսես ընդունել ինքդ քեզ և ուրիշներին, վերջիվերջո այդ նոր արմատները կտան բարի պտուղ, ու քո փոխհարաբերությունները կծաղկեն:
Ինչի՞ մեջ են տնկված քո արմատները: Այսօր քննի՛ր քո կյանքը և աղոթի՛ր, որ Աստված ամուր կերպով տնկի քեզ Իր սիրո հողի մեջ, որպեսզի կարողանաս անկեղծորեն սիրել ինքդ քեզ, ապա՝ ուրիշներին: Համոզվա՛ծ եղիր, որ արմատացած լինես Նրանում այսօր:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ արմատացած լինել իմ հանդեպ Քո սիրո մեջ: Առանց Քո սիրո ես չեմ կարող սիրել ինքս ինձ կամ ուրիշներին, ուստի ես ընդունում եմ այն այսօր: