
«Մի՛ դատեք, մի՛ քննադատեք և մի՛ դատապարտեք ուրիշներին, որպեսզի դուք էլ չդատվեք, չքննադատվեք ու չդատապարտվեք»: —Մատթեոս 7.1, AMP
Հազարավոր բաներ, որոնց ամեն օր հանդիպում ենք, ո՛չ ճիշտ են, ո՛չ էլ սխալ, այլ պարզապես անձնական ընտրություններ են, ընտրություններ, որոնք մարդիկ իրավունք ունեն ինքնուրույն կատարելու՝ առանց արտաքին միջամտության:
Սատանան շատ զբաղված է՝ դևերին հանձնարարելով դատապարտելի, քննադատական մտքեր բերել մարդկանց: Ես հիշում եմ, որ ինձ համար զվարճալի էր, երբ նստում էի զբոսայգում կամ առևտրի կենտրոնում և պարզապես դիտում բոլոր անցորդներին՝ մտավոր կարծիք կազմելով նրանցից յուրաքաչյուրի մասին՝ ըստ նրանց հագուստի, սանրվածքի, ուղեկցողների և այլն:
Բայց Աստվածաշունչն ասում է, որ սխալ է այս կերպով մարդկանց դատելը: Մենք չենք կարող մեզ զերծ պահել կարծիք ունենալուց, ու դրանում սխալ բան չկա, սակայն այն պահին, երբ կարծում ենք, թե տվյալ մարդու մոտ ինչ-որ բան այն չէ, քանի որ նա չի կիսում մեր անձնական նախապատվությունները, մենք ուրիշներին դատելու խնդիր ունենք: Այսպիսի իրավիճակներում ես ինքս ինձ մտածում եմ. «Ջո՛յս, դա քո գործը չէ»:
Թույլ մի՛ տուր, որ քո ներսում վնասակար դատողություններ ձևավորվեն: Փոխարենը՝ գիտակցի՛ր, որ Աստված յուրաքանչյուրին տարբեր է ստեղծել, և ամեն ինչ կարգին է, երբ մարդիկ տարբեր կերպ են մտածում: Ու անհրաժեշտության դեպքում ինքդ քեզ ասա՛. «Դա իմ գործը չէ»:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ուզում դատել կամ քննադատել ուրիշներին: Երբ հանդիպեմ մարդկանց, ովքեր տարբեր կարծիքներ ու անձնական նախապատվություններ ունեն, խնդրում եմ, օգնի՛ր ինձ տեսնելու նրանց Քո աչքերով և հիշելու, որ իմ կարծիքն ավելի կարևոր չէ, քան նրանցը: