Սովորի՛ր ներել, ինչպես Հիսուսը

Սովորի՛ր ներել, ինչպես Հիսուսը

«Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, թողի՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»»: —Ղուկաս 23.34

Մի անգամ ես լսեցի մի դեռահասի մասին, ով խմել էր ու վթարի ենթարկվել՝ սպանելով մի կնոջ ու երեխայի: Այս կնոջ ամուսինը գիտեր, որ Աստված ցանկանում էր, որ ինքը ներեր այն երիտասարդին, ով դժբախտ պատահարի պատճառ էր դարձել, և շատ աղոթքների շնորհիվ նա կարողացավ թույլ տալ, որ Աստծո սերը հոսեր իր միջոցով:

Այդ մարդը կարողացավ ներել այնպես, ինչպես Հիսուսը: Նա հասկացավ, որ այդ երիտասարդը վնասել էր նաև իրեն և բժշկության կարիք ուներ:

Երբ մարդիկ մեզ ցավ են պատճառում, մենք պետք է սովորենք նայել, թե ինչ են նրանք արել իրենց, այլ ոչ թե պարզապես նայենք, թե ինչ են նրանք արել մեզ, որովհետև ցավ ունեցող մարդիկ ցավ են պատճառում ուրիշներին: Սովորաբար, երբ մարդ ցավ է պատճառում որևէ մեկին, հավանաբար առնվազն նույնքան ցավ է պատճառում ինքն իրեն և արդյունքում տառապում: Այդ է պատճառը, որ երբ Հիսուսը, խաչին գամված, տանջվում էր, Իրեն սպանողների համար ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չեն իմանում, թե ինչ են անում»:

Դա է անհավանական ներումը: Թող դա ոգեշնչի քեզ այսօր: Մենք բոլորս կարիք ունենք ներելու այնպես, ինչպես Հիսուսը ներեց:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, երբ մարդիկ ցավ են պատճառում ինձ, օգնի՛ր ինձ իմ ցավից այն կողմ նայելու և տեսնելու նրանց ցավը: Օգնի՛ր ինձ Հիսուսի պես սիրել ու ներել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon