
«Բայց Տիրոջն ապավինողները (անգլերենում՝ սպասողները)կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի»: —Եսայի 40.31
Մարդիկ հաճախ ինձ հարցնում են. «Ինչպե՞ս կարող եմ հաստատ իմանալ՝ Աստծո՞ւց եմ լսում, թե՞ հորինում եմ»:
Ես հավատում եմ, որ այդ հարցի պատասխանն է՝ սովորել սպասել: Կարևոր որոշումների դեպքում մենք հաճախ շտապելու կարիք ենք զգում: Մենք պետք է ինչ-որ բան անենք ու անենք հենց հիմա: Բայց աստվածային իմաստությունն ասում է, որ մենք պիտի սպասենք, մինչև հստակ պատկերացում չունենանք այն մասին, թե ինչ ենք անելու ու երբ ենք անելու:
Մենք բոլորս կարիք ունենք զարգացնելու կարողություն՝ մեկ քայլ ետ գնալու և իրավիճակին նայելու Աստծո տեսանկյունից: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք որոշումներ կայացնել այնպես, ինչպես Նա է ցանկանում:
Սպասելու մեջ զորություն կա: Երբ սպասում ես Տիրոջը, հոգումդ կարող ես զգալ, թե ինչ է Տերն իրականում ցանկանում, որ դու անես…ոչ թե ինչ ես դու կարծում, որ Տերն ուզում է, որ անես:
Երբ դեմառդեմ կանգնում ես դժվար որոշման առջև, իմաստուն կլինի սպասել, մինչև ունենաս հստակ պատասխան, հակառակ դեպքում կարող ես զղջալ կատարածդ քայլի համար: Միգուցե քեզ համար անհարմար կլինի ու դու կցանկանաս շտապել, բայց թույլ մի՛ տուր, որ ճնշումները գերակայեն Աստծո իմաստությանն ու գիտությանը:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես չեմ ուզում այնքան տարվել պահի թեժությամբ, որ կայացնեմ մի որոշում, որի համար հետո պիտի զղջամ: Հիշեցրո՛ւ ինձ ամեն օր սպասել Քեզ: Միգուցե դա դժվար է, սակայն Քո իմաստությունն ու գիտությունն արժեն դրան: