Սովորի՛ր վստահել այն ծրագրին, որ Աստված ունի քեզ համար

«Տիրոջը հանձնի՛ր քո ճանապարհը և Նրան հուսա՛, և Նա կկատարի»: Սաղմոս 37.5

Դու կարող ես պարզեցնել քո կյանքը՝ սովորելով զարգացնել քո վստահությունն առ Աստված: Շատ հաճախ ինքներս մեզ թույլ չենք տալիս վստահել: Միգուցե անցյալում քո վստահությունը բազմիցս դավաճանել են կամ միգուցե դու պարզապես շատ անկախ մարդ ես: Ինչ էլ լինի, անչափ կարևոր է սովորել վստահել Աստծուն:

Դու կարող ես հեշտությամբ հայտնվել լարված և հոգնած վիճակում՝ փորձելով կյանքդ անցկացնել այնպես, ինչպես դու ես ուզում, սակայն դա երբեք չի գործում: Եվ Աստծո ծրագիրը միշտ ավելի լավն է, քան քոնը: Աստծուն վստահող մարդը գիտի, որ Նրա ճանապարհը լավագույնն է:

Վստահությունը կախարդական եղանակով չի գալիս: Վստահությունն աճում է, երբ մենք հավատքի քայլեր ենք անում և վերապրում Աստծո հավատարմությունը: Դու պիտի հակառակվես կասկածին, վախին, անապահովությանը կամ միգուցե նույնիսկ քո խստագույն անկախությանը, որպեսզի կարողանաս կյանքդ ապրել՝ լիովին վստահելով Աստծուն: Երբ այդպես անես, ստիպված չես լինի կյանքում շարունակ պայքարի մեջ լինել:

Աստծուն վստահելը գերբնական հանգստություն է բերում մեր հոգուն՝ թույլ տալով մեզ ապրել պարզ և ազատ կյանքով, այնպես, ինչպես Նա է ցանկանում, որ ապրենք: Ուստի, նույնիսկ այն ժամանակ, երբ քեզ համար ինչ-որ բաներ անհասկանելի են, վստահի՛ր Նրան ու վերապրի՛ր Նրա ազատությունն ու հանգստությունը:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Քո ճանապարհներն ավելի լավն են, քան իմը, ու ես գիտեմ, որ իմ ուժերին վստահելը ինձ ոչ մի տեղ չի տանի: Ես իմ վստահությունն ուղղում եմ Քեզ: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես չեմ հասկանում, ես ընտրում եմ վստահել Քեզ՝ իմանալով, որ Դու կիրականացնես Քո ծրագրերը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon