Սուրբ Հոգու զորությունը

Սուրբ Հոգու զորությունը

«Բայց դուք զորություն (ունակություն, կարողություն և ուժ) կստանաք, երբ Սուրբ Հոգին կգա ձեզ վրա…» (ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1.8):

Աստծո Հոգին զորություն է տալիս նրանց, ովքեր ուզում են լսել Նրա ձայնը և ծառայել Նրան: Մարդիկ գուցե ցանկանան ինչ-որ բան անել և չունենան զորություն դա անելու համար, բայց այդ զորությունը նրանք կարող են ստանալ Սուրբ Հոգու մկրտության միջոցով:

Հիշենք, որ Հիսուսը մկրտվեց՝ ջրի մեջ ընկղմվելով, բայց Նա մկրտվեց նաև Սուրբ Հոգով: Այլ կերպ ասած՝ Նա ընկղմվեց զորության մեջ, որը հնարավորություն տվեց Նրան կատարելու այն առաջադրանքը, որի համար Հայրը Նրան ուղարկել էր: Գործք 10.38-ում գրված է, որ «Նրան Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց», և Նա «ման եկավ՝ բարի անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով»:

Նախքան Հիսուսը կսկսեր Իր հանրային ծառայությունը, Նա օծվեց Սուրբ Հոգով և զորությամբ: Երբ լցվում ենք Սուրբ Հոգով, կարողանում ենք ավելի հստակ լսել Աստծո ձայնը և սպառազինվում ենք՝ Աստծո արքայության մեջ ծառայելու համար: Մենք կարողանում ենք գործածել Սուրբ Հոգու այն զորությունը (ունակությունը, կարողությունը և ուժը), որ ստացանք Նրանից, երբ Նա իջավ մեզ վրա: Այս զորությունը մեզ հնարավորություն է տալիս դառնալու Իր վկաները և անելու այն, ինչ Աստված ցանկանում է, որ անենք:

Կարևոր է տեսնել, որ Հիսուսը ոչ մի հրաշք կամ զորավոր գործ չարեց, մինչև չզորացավ Սուրբ Հոգով: Եթե Հիսուսը Հոգու զորության կարիքն ուներ, առավել ևս՝ մենք: Խնդրի՛ր, որ Նա լցնի քեզ Սուրբ Հոգու զորությամբ այսօր և ամեն օր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. զորությունը հասանելի է քեզ. ընդունի՛ր այն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon