Սուրբ Հոգու վկայությունը

«…Նրանք լցվեցին Սուրբ Հոգով ու շարունակեցին խոսել Աստծո Խոսքը ազատությամբ, համարձակությամբ և քաջությամբ»:   — Գործք առաքելոց 4.31, AMP

Կան չափազանց շատ վերստին ծնված, Հոգով լցված դժբախտ քրիստոնյաներ, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում Հոգու լեցունություն ունենալ՝ ճանաչելով Նրան և ամեն օր հետևելով Նրա ճանապարհներին: Սուրբ Հոգին նրանց մեջ է, սակայն նրանք թույլ չեն տալիս, որ Նրա վկայությունն ակնհայտ լինի իրենց ամենօրյա, բնականոն կյանքում:

Հնարավոր է բաժակը լցնել ջրով, բայց ոչ՝ ամբողջովին: Նմանապես, երբ մենք վերստին ծնվում ենք, Սուրբ Հոգին մեր մեջ է գալիս, սակայն մենք կարող ենք լիովին լցված չլինել Նրանով ու չունենալ Նրա զորության վկայությունը մեր կյանքում:

Գործք առաքելոց 4.31-ն արձանագրում է, որ երբ մարդիկ լցվեցին Սուրբ Հոգով, Նրանք խոսեցին Աստծո Խոսքը՝ ազատությամբ, համարձակությամբ և քաջությամբ:

Աստծուն չի հաճեցնում այն, երբ մարդիկ Նրան հանում են իրենց ամենօրյա կյանքից և հետևում կրոնական բանաձևերի՝ փորձելով բավարարել Նրան: Փոխարենը, Նա կամենում է, որ մենք ապրենք Հոգով լցված ազատության, համարձակության ու քաջության կյանքով:

Ես հորդորում եմ քեզ թույլ տալ Աստծուն Սուրբ Հոգու զորությամբ ազատորեն գործել քո կյանքի յուրաքանչյուր բնագավառում:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ ամեն օր լցված լինել Սուրբ Հոգով: Օգնի՛ր ինձ իմ կյանքի յուրաքանյուր օրն ապրել այն ազատությամբ, համարձակությամբ ու քաջությամբ, որ կարող եմ ունենալ Սուրբ Հոգու միջոցով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon