
«Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ իմ անձ, և շփոթված ես ինձանում։ Աստծո՛ւն հուսա և սպասի՛ր Նրան, որովհետև էլի պիտի գովաբանեմ Նրան՝ իմ Օգնությանը և իմ Աստծուն»: ՍԱՂՄՈՍ 42.5, AMP
Եթե երբևէ հիասթափություն եք զգացել, դուք մենակ չեք: Դավիթը նույնպես հիասթափվեց: Բայց նա թույլ չտվեց, որ հիասթափությունն ընկճի իրեն: Երբ հիասթափության զգացում էր ունենում, Դավիթն իր հույսը դնում էր Աստծո վրա և սպասում Նրան՝ գովաբանելով որպես իր Օգնականի և իր Աստծո: Եթե ցանկանանք, նույնը կարող ենք մե՛նք անել:
Իր ընկճված զգացմունքներն ու հույզերը հաղթահարելու համար Դավիթն ուշադրությունը կենտրոնացնում էր Աստծո վրա՝ փառաբանելով Նրան հրաշալի գործերի և մեծ սխրանքների համար: Դավիթն ընտրեց կենտրոնանալ Աստծո վրա, ոչ թե խնդիրների:
Նա գիտեր, որ եթե կենտրոնանար բացասականի վրա, հեշտ կլիներ ընկճվել և հուսալքվել: Ահա թե ինչու նա գերադասեց մշտապես քաջալերվել և զորանալ Տիրոջով (տե՛ս Ա Թագ. 30.6):
Երբ հայտնվում ենք վհատեցնող իրավիճակում, կարող ենք հետևել Դավթի օրինակին և սպասել Տիրոջը՝ փառաբանելով Նրան՝ անկախ մեր շուրջը տիրող հանգամանքներից: Որքան ավելի մոտ ենք Աստծուն, այնքան ավելի հեշտ է ապաստան գտնել Նրանում: Փոխանակ անձնատուր լինելու հուսախաբությանը և հիասթափությանը՝ մենք կարող ենք վստահել Տիրոջը և հավատալ, որ Նա կազատի մեզ: