Ստանալ և տալ Խոսքը

«ինչ բան, որ իմ մասին եղավ, ավելի ավետարանի առաջադիմության համար հաջողվեց: Եվ Տերում եղբայրներից շատերը իմ կապանքներով քաջալերված ավելի համարձակ եղան Աստծո Խոսքը առանց վախի խոսելու»: Փիլիպեցիների 1.12, 14

Երբեմն մենք ենթարկվում ենք թշնամու հարձակումներին զուտ այն պատճառով, որ ներգրավված ենք Աստծո Խոսքի մեջ: Մարկոս 4.17-ը խոսում է նրանց մասին, ովքեր լսում են Խոսքը և առժամանակ ընդունում այն…«հետո երբ որ այն խոսքի համար նեղություն կամ հալածմունք է լինում, շուտով գակթակղում են»:

Սատանան գիտի, որ Խոսքը կզորացնի մեզ, ու նա ցանկանում է կանգնեցնել այն, նախքան մենք կկարողանանք այն հասցնել ուրիշներին: Ուստի խիստ կարևոր է Խոսքը պահել սրտում ու հակառակվել սատանային, երբ նա գալիս է, որպեսզի գողանա այն քեզանից: Երբ այդպես անես, այն փորձությունները, որ թշնամին նախաձեռնում է, իրականում կօգնեն ուրիշներին բերելու դեպի Տերը:

Պողոս առաքյալն ասում էր, որ Աստված թույլ տվեց նրան անցնել շատ բաների միջով, որովհետև դրանք օգնեցին ուրիշներին «քաջալերվելու և ավելի համարձակ, առանց վախի խոսելու Աստծո Խոսքը»: Նույնիսկ բանտարկության ժամանակ ակնհայտ էր, որ Պողոսը պատրաստ և ունակ էր օգտագործվելու Աստծո կողմից:

Եթե մենք պատրաստվում ենք ծառայելու ուրիշներին, կբախվենք որոշ անբարենպաստ հանգամանքների: Բայց եթե կանգնենք հավատքով ու վստահությամբ առ Աստված, Նա հաղթանակած դուրս կհանի մեզ, ու մենք կդառնանք մեծ քաջալերանք ուրիշների համար:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ ամեն օր բնակվել Քո և Քո Խոսքի մեջ: Երբ հանդիպեմ փորձությունների, աղոթում եմ, որ օգտագործես դրանք ինձ ավելի ուժեղ դարձնելու և ինձ շրջապատողներին Քո Խոսքը հասցնելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon