Ստեղծի՛ր ճիշտ մթնոլորտ

Ստեղծի՛ր ճիշտ մթնոլորտ

«Եթե կարելի է, որքան ձեզնից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությո՛ւն ունեցեք» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.18):

Եթե ցանկանում ենք լսել Աստծուց, պետք է ստեղծենք Նրա ներկայությանը նպաստող մթնոլորտ: Մթնոլորտ ասելով՝ նկատի ունեմ այն միջավայրը կամ իշխող տրամադրությունը, որ շրջապատում է մեզ: Մթնոլորտը ստեղծվում է վերաբերմունքի միջոցով, և վերաբերմունքը կա՛մ նպաստում, կա՛մ խոչընդոտում է Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությանը: Աստծուց լսելու համար պետք է պահպանենք խաղաղության մթնոլորտ, որը հնարավոր է ապահովել առ Աստված ունեցած հավատքով և մեզ նեղացնողներին ներելու պատրաստակամությամբ:

Երբ մթնոլորտը հագեցած է վիճաբանությամբ, մենք զգում ենք դա: Նմանապես, կարող ենք խաղաղություն զգալ այնտեղ, որտեղ մարդիկ և իրավիճակները խաղաղ են: Մենք պետք է աշխատենք ստեղծել և պահպանել խաղաղ մթնոլորտ ամենուրեք, որովհետև խառնաշփոթի մեջ հնարավոր չէ լսել Աստծուն: Կռվի և գժտության վերաբերմունքը չի ստեղծում մթնոլորտ, որտեղ Աստված կխոսի մեզ հետ: Ընդհակառակը, Նա կխոսի մեզ հետ խաղաղ մթնոլորտում, որտեղ մեր սրտերն ու մտքերը լցված են խաղաղությամբ և սիրով:

Աստծո ներկայության լիությունը վայելելու համար մեր շուրջը և մեր սրտերում պետք է մշտապես պահպանենք այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա պատվելու Նրան: Եթե ուզում ենք լսել Աստծուց, ամեն բացասական վերաբերմունք պետք է հնազանդեցնենք Հիսուս Քրիստոսի իշխանությանը, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ կզգանք Նրա ներկայությունը և կլսենք Նրա ձայնը:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դարձի՛ր «խաղաղարար»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon