Վազե՛ք ձեր ասպարեզը

Վազե՛ք ձեր ասպարեզը

«Ուստի, մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դե՛ն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը և համբերությամբ վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.1

Եթե մենք պատրաստվում ենք վազել մեր կյանքի ասպարեզը, եթե ուզում ենք իրականացնել մեր կոչումը և կատարել Աստծո կամքը, կարևոր է, որ մի կողմ դնենք ամեն ծանրություն և մեղք և համբերությամբ վազենք ասպարեզը: Այն օրերին, երբ այս խոսքը գրվում էր, վազորդները պատրաստվում էին մրցավազքին ճիշտ այնպես, ինչպես մենք ենք այսօր պատրաստվում: Բայց մրցավազքի ժամանակ նրանք հանում էին իրենց հագուստը՝ բացի կիսավարտիքից, որպեսզի երբ վազեին, ոչինչ չխանգարեր: Նրանք նաև յուղում էին իրենց մարմինները լավագույն յուղով:

Քրիստոնեական կյանքում մենք կանչված ենք հեռացնելու ցանկացած բան, որը խանգարում է մեզ վազելու այն ասպարեզը, որ Աստված դրել է մեր առջև: Կենսական անհրաժեշտություն է Սուրբ Հոգով (որը յուղի խորհրդապատկերն է) օծված լինելը, եթե պատրաստվում ենք հաղթել մեր մրցավազքը:

Սատանան ունի բազմաթիվ ճանապարհներ՝ մեզ խճճելու և խանգարելու, որ ապրենք Աստծո Խոսքի հնազանդության մեջ և զարգացնենք մտերիմ փոխհարաբերություն Նրա հետ: Մեր ժամանակի վրա ազդում են բազմաթիվ շեղող հանգամանքներ և պահանջներ: Բայց Աստծո առաջնորդությամբ մենք կարող ենք ազատվել այն ամենից, ինչը խանգարում է մեզ: Նայե՛ք ձեր նպատակին և սովորե՛ք ասել «ոչ» այն բաներին, որոնք շեղում են ձեզ և խանգարում են ձեր ներուժի լիարժեք դրսևորմանը:


Վճռակա՛ն եղեք այն հարցում, որ ոչինչ չի խանգարի ձեզ իրականացնելու Աստծո ծրագիրը և նպատակը ձեր կյանքի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon