Աստված կարող է վերացնել ցանկացած խառնաշփոթ

Աստված կարող է վերացնել ցանկացած խառնաշփոթ

«Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա և թե Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի»: —Եբրայեցիների 11.6

Մանկության ընթացքում ես խոր բռնության եմ ենթարկվել: Իմ կյանքը սարսափելի էր: Ես չեմ հիշում, որ երբևէ իրապես երջանիկ եմ եղել մինչև քսան տարիս լրանալը: Իմ մտքում խառնաշփոթ էր, զգացմունքներս խառնաշփոթ վիճակում էին…ամեն ինչ խառնաշփոթության մեջ էր:

Բայց գոհություն Աստծուն, ես այդպես չմնացի: Աստված աշխատանք տարավ ինձ հետ, փոխեց ինձ և հանեց այդ ամենի միջից: Հիմա ես ունեմ հրաշալի փոխհարաբերություն Աստծո հետ, ունեմ իրական խաղաղություն և ուրախություն, լավ փոխհարաբերություններ ընտանիքիս և ընկերներիս հետ ու անում եմ այն, ինչ Աստված կանչել է ինձ անելու:

Եբրայեցիների 11.6-ն ասում է, որ Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն: Ես հայտնաբերել եմ, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բան եմ զոհել Նրան ավելի մոտենալու և հնազանդվելու համար, Նրանից շատ անգամ ավելին եմ ստացել: Եվ այն, ինչ Նա տվել է ինձ, միշտ շատ ավելի լավն է եղել:

Դու միգուցե մտածում ես. «Բայց, Ջո՛յս, դու չգիտես, թե ինչի մեջ եմ ես: Այնքա՜ն դժվար է»:

Ես հասկանում եմ: Ինքս անցել եմ որոշ իրապես ծանր բաների միջով: Բայց Աստված կվարձատրի նրանց, ովքեր փնտրում են Իրեն: Վճռական եղի՛ր փնտրելու Նրան քո նեղության մեջ: Նա ավելի քան կարող է վերացնել քո խառնաշփոթը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հավատում եմ, որ Դու կարող ես վերացնել իմ խառնաշփոթը: Փոխանակ իմ խնդիրների մեջ խրված մնալու՝ ես անկեղծորեն փնտրում եմ Քեզ այսօր և սպասում, որ Դու ինչ-որ լավ բան կանես ինձանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon