
«…Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակն անցկացրու Ինձանից, սակայն ոչ թե Իմ կամքը, այլ Քո կամքը լինի»: —Ղուկաս 22.42
Հասուն քրիստոնյա, ով հետևում է Սուրբ Հոգուն, մեկ գիշերում չեն դառնում. դա ուսուցման գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Քիչ-քիչ, մի փորձառությունից մյուսը Աստված փորձում և ստուգում է մեր զգացմունքները՝ մեզ տալով աճելու հնարավորություն:
Աստված թույլ է տալիս մեզ անցնել դժվար իրավիճակների միջով, որոնք բորբոքում են մեր զգացմունքները: Այս կերպ ես ու դու ի վիճակի ենք տեսնելու, թե հուզականորեն որքան անկայուն կարող ենք լինել և որքան սաստիկ Նրա օգնության կարիքն ունենք:
Հիսուսը օրինակով ցույց տվեց սա մեզ: Մեր մեղքերի համար մահանալու նախորդ գիշերը Նա հուզական մեծ տանջանքի մեջ էր: Նա չէր ցանկանում մահանալ, սակայն Նա մի կողմ դրեց Իր զգացմունքները և աղոթեց Աստծուն. «Ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի»: Անշուշտ, իրավիճակն անմիջապես չլավացավ, սակայն վերջում Հիսուսը հաղթանակած դուրս եկավ հնարավոր ամենամեծ փորձությունից:
Դու նույնպես կարող ես դուրս գալ քո հուզական փորձությունից: Հիսուսը չառաջնորդվեց Իր զգացմունքներով, և դու նույնպես չպիտի առաջնորդվես: Երբ իրավիճակները քեզ վրա հուզական ազդեցություն են թողնում, որսա՛ պահը և դիտի՛ր դա որպես հնարավորություն՝ մուտք գործելու Աստծո բացարձակ վստահության գոտի:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտեմ, որ կարող եմ վստահել Քեզ, երբ հանդիպեմ հուզական փորձությունների: Հիսուսին ունենալով որպես օրինակ՝ ես ասում եմ. «Ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի»: Դու գիտես, թե որն է լավագույնը ինձ համար և ես լիովին վստահում եմ Քեզ: