Վստահել միմիայն Աստծուն

Վստահել միմիայն Աստծուն

«Ոմանք կառքերով, և ոմանք ձիերով են պարծենում, բայց մենք մեր Տեր Աստծո անունը կհիշենք»: ՍԱՂՄՈՍ 20.7

Որպեսզի հաջողության հասնենք որևէ բանում, խիստ կարևոր է ունենալ վստահություն, բայց, նախևառաջ, պետք է վստահենք Աստծուն և Նրա խոստումներին, այլ ոչ թե մեկ ուրիշ բանի: Որպես հավատացյալներ՝ մենք կարող ենք վստահ լինել Աստծո սիրո, բարության և ողորմության մեջ: Այս վստահությունը հավաստիացնում է, որ մեր երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հաջողություն ունենանք:

Աստված չի ստեղծել մեզ անհաջողության համար: Մենք կարող ենք ձախողվել ինչ-որ բաներում, բայց եթե վստահենք Նրան, Նա կվերցնի նույնիսկ մեր սխալները և բարիին գործակից կդարձնի մեզ համար (տե՛ս Հռոմ. 8.28):

Եբրայեցիների 3.6-ն ասում է. «…հույսի համարձակությունը և պարծանքը մինչև վերջ հաստատ բռնենք»: Կարևոր է գիտակցել, որ սխալը ամեն ինչի վերջը չէ, եթե հաստատ պահենք մեր վստահությունը:

Բոլորս ունենք նախասահմանություն, բայց քանի որ մենք նախասահմանված ենք ինչ-որ բան անելու, չի նշանակում, որ դա մեխանիկորեն տեղի կունենա: Ես անցնում էի բազում բաների միջով, մինչ Աստված աճեցնում էր ինձ և իմ ծառայությունը: Լինում էին ժամանակներ, երբ գրեթե կորցնում էի վստահությունս իմ կյանքի վրա եղած կոչման հարցում: Ամեն անգամ ես պետք է հուսայի և ապավինեի Տիրոջը, նախքան կկարողանայի կրկին առաջ շարժվել: Նույնը վերաբերում է ձեզ: Երբ գայթակղվում եք կորցնելու ձեր վստահությունը, մոտեցե՛ք Աստծուն և ձեր վստահությունն ուղղե՛ք Նրան:


Միմիայն Աստծո՛ւն վստահեք, և Նա կօգնի ձեզ իսկապես հաջողության հասնելու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon