Վստահի՛ր Նրան ողջ ընթացքում

«Թեև գնամ մահվան շուքի (խոր, մութ) ձորով, չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես. Քո գավազանն (պաշտպանելու) ու Քո ցուպը (առաջնորդելու), նրանք մխիթարում են ինձ»: —Սաղմոս 23.4, AMP

Մենք հաճախ մտածում ենք, որ Աստծուն վստահել նշանակում է վստահել Նրան այն բաների համար, որոնց կարիքն ունենք կամ որոնք ցանկանում ենք, սակայն Աստծուն վստահելու իսկական փոխհարաբերությունը վեր է զուտ ինչ-որ մի բանի համար Նրան վստահելուց: Մենք պետք է սովորենք վստահել Նրան ողջ ընթացքում, մինչ ձեռք ենք բերում մեզ համար ցանկալի բաները:

Իմ կյանքում կար ժամանակ, երբ ես ուժգին կերպով վստահում էի Աստծուն ինչ-որ բաներ ստանալու համար, օրինակ, ասում էի. «Ես սա եմ ուզում, Աստվա՛ծ», կամ «Ես այս և այս բաների կարիքն ունեմ, Աստվա՛ծ»: Նա ինձ ցույց տվեց, որ այդ բաները ձեռք բերելը կյանքում ամենակարևոր բանը չէ:

Նա ցանկանում էր սովորեցնել ինձ վստահել Իրեն, որպեսզի կայուն և դրական վերաբերմունքով անցնեի ցանկացած իրավիճակի միջով: Նա կամենում էր, որ ես իմանայի, որ միշտ չէ, որ Նա կփրկի մեզ այն ժամանակ, երբ մենք ենք ցանկանում, սակայն Նա միշտ մեզ հետ է, երբ անցնում ենք դժվար իրավիճակների միջով:

Միշտ չէ, որ Աստված ազատում է մեզ ամեն բանից այն ժամանակ, երբ մենք ենք կարծում, սակայն Նա միշտ մեզ հետ է: Այսօր վերջնական արդյունքի վրա կենտրոնանալու փոխարեն գիտակցի՛ր, որ Աստված քեզ հետ է հիմա: Նա մոտ է քեզ, այնպես որ վստահի՛ր, որ Նա քեզ հետ կլինի ողջ ընթացքում:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես այնքան ուրախ եմ, որ Դու ինձ հետ ես հիմա: Ես Քեզ չեմ վստահում, որ ինձ ինչ-որ բաներ տաս, այլ վստահում եմ Քեզ իմ կյանքի ամենօրյա իրավիճակներում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon