
«Քանի որ մենք ենք թլփատությունը, որ հոգով պաշտում ենք Աստծուն, և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով և մարմնի վրա վստահություն չունենք»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 3.3
Հոգևորապես ավելի ուժեղանալու և ավելի վստահ դառնալու ամենակարևոր բանալին վստահության ճշմարիտ աղբյուրը բացահայտելն է:
Այսօր ինչի՞ մեջ է ձեր վստահությունը. կրթության մակարդակի՞, սոցիալական խմբի՞, ունեցած գումարի չափի՞, թե՞ զբաղեցրած պաշտոնի, կամ, գուցե, Աստծո մե՞ջ է արմատավորված այն: Այս հարցը պետք է լուծված լինի յուրաքանչյուր հավատացյալի համար, որը փափագում է ամեն օր ավելի մոտենալ Աստծուն:
Եթե մեր վստահությունը հիմնված լինի մեր կրթության, մեր տեսքի, մեր դիրքի, պարգևների, տաղանդների կամ այլ մարդկանց կարծիքների վրա, մենք կհիասթափվենք և թշվառ վիճակում կհայտնվենք անապահով լինելու պատճառով: Մեր երկնային Հայրն ասում է մեզ. «Թեև մարդիկ և ինչ-որ բաներ հուսախաբ անեն ձեզ, Ես երբեք հուսախաբ չեմ անի: Դու կարող ես քո վստահությունն ու ապավինությունն ուղղել Ինձ»:
Քաջալերում եմ, որ հասնեք այն կետին, որ ձեր վստահությունը լինի ոչ թե մարմնի կամ այս աշխարհի բաների մեջ, այլ՝ Հիսուս Քրիստոսի: Նա է միակը, Ով կզորացնի ձեզ, մշտապես ձեր կողքին կլինի ու երբեք չի թողնի: